Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1000-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն որոշման հավելվածի 79-րդ և 80-րդ կետերի պահանջները՝
1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրեր սահմանել՝
1) Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի 24-րդ շենքի հետնամասում գտնվող հրապարակատիպ տարածքը
2) Ջերմուկի նախկին օդանավակայանի տարածքը
3) Գնդեվազ գյուղի Երևանյան խճուղուն հարակից մարզադաշտը
2․ Սահմանել Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի ժամերը՝ 21։00-ից մինչև ժամը 23։00-ը, բացառությամբ՝ Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և Ջերմուկի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: