Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման ու տնօրինման մասին» N 912-Ն որոշման 34.2-րդ, 35-րդ և 36-րդ կետերի պահանջները, Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 20-ի N 42-Ա որոշումը, հաշվի առնելով Լյուդվիգ Ասատրյանի դիմումը (մտից՝ 2024 թվականի ապրիլի 30-ի N 742)՝ որոշում եմ՝
1․Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի մարտի 6-ի N 06032024-10-0023 վկայական) Ջերմուկ քաղաքի Ջիվանու փողոցի 1-ին փակուղու N 5 հասցեում գտնվող 30,36 քմ արտաքին և 20 քմ ներքին մակերեսով բնակելի տունը անորոշ ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել Ջերմուկ քաղաքի բնակիչ Լյուդվիգ Ասատրյանին:
2․ Վարձավճարի տարեկան չափը սահմանել 2200 (երկու հազար երկու հարյուր) դրամ:
3․ Սահմանել, որ
ա/ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լյուդվիգ Ասատրյանի կողմից,
բ/ գույքի թե՛ ընթացիկ, թե՛ հիմնական վերանորոգման պարտավորությունները և ծախսերը կրում է վարձակալը,
գ/ երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության,
դ/ վարձավճարը վճարվում է ամսական պարբերականությամբ․ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է ընթացիկ ամսվան հաջորդող հինգ օրվա ընթացքում։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյուդվիգ Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: