Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ 1. Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 10,128.0 հազար ՀՀ դրամով, որից
2. Ջերմուկ համայնքում գործունեություն ծավալող «Մանկական զարգացման Հիմնադրամ»-ին աջակցելու՝ պայմանագրային ստանձնած պարտավորություններից դուրս թվով 25 երեխաների խնամքի ծառայությունները կազմակերպելու համար, սույն որոշման 1-ին կետում նշված գումարից 4,694.0 հազար ՀՀ դրամն ուղղել «09-06-01-51-Մանկական զարգացման Հիմնադրամ » գործառնական դասակարգման «4639- այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածին:
3. Ս/թ փետրվարի 1-7 ժամանակահատվածում Ջերմուկ համայնքում ,,Ձմեռային համահայկական խաղեր-2025,, համապետական միոցառման կազմակերպման նպատակով, ,,Ջերմուկի կոմունալ տնտեսություն,, ՀՈԱԿ-ին պատվիրակված լրացուցիչ ծախսերը համաֆինանսավորելու համար , վերոնշյալ գումարից 5,434.0 հազար ՀՀ դրամն ուղղել ,, 08-01-01-51-սպորտային միջոցառումներ,, գործառնական նշանակության ,,4639-այլ ընթացիկ դրամաշնորհներ ,, տնտեսագիտական հոդվածին:
4․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |