Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 38-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝

1․ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 26 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման  բաց հարթակում  կազմակերպել ավտոկայանատեղի՝ դրա սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնելով երթևեկելի մասից և կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը հաստատվել են Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 98-Ն որոշմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ավտոկայանատեղի տեղաբաշխումը  Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner