Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 328-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2024 թվականի N 328-Ա

ՍՏԵՓԱՆ ՎՈԼՈԴԻԱՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով  Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը, հաշվի առնելով ներկայում հանգուցյալ Ստեփան Վոլոդիայի Ստեփանյանի իրավահաջորդ Գեղեցիկ Թելմանի Մանուկյանի համաձայնությունը (մտից N 2019, 12.12.2024 թ.)՝ որոշում եմ՝

1.  Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի  (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և ներկայում հանգուցյալ Ստեփան Վոլոդիայի Ստեփանյանի միջև 2018 թվականի հուլիսի 18-ին  կնքված (գրանցված է 18.07․2018 թ․ «Վայոց ձորի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից գրանցամատյանում N 633-ով) հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝

  • պայմանագրի 5.1-ին կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն պայմանագրի 1.1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը 2024 թվականի  համար կազմում է  16930 դրամ, 2025 թվականի  համար՝ 25395 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 33860 դրամ։»  

2. Կառուցապատողի իրավահաջորդ Գեղեցիկ Թելմանի Մանուկյանի հետ  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կառուցապատողի իրավահաջորդ Գեղեցիկ Թելմանի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner