Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ և 22-րդ ենթակետերով, հիմք ընդունելով Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար Ս․ Մկրտչյանի՝ ս/թ հոկտեմբերի 27-ի զեկուցագիրը (մտից N 1633)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքի՝ Մ-2 միջպետական ճանապարհի (Երևանյան խճուղի) հարակից տարածքը բարեկարգելու և սանիտարական մաքրման նպատակով իրականացնել չորացած ծառերի (ուռենիներ, այրված եղևնիներ) հատում:
2. Սույն որոշման կատարումը վերապահել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ին՝ նշված աշխատանքների կատարման հսկողությունը դնելով Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար Սևակ Մկրտչյանի վրա:
3. «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ հատման աշխատանքների ժամանակ անհրաժեշտ վառելանյութը և աշխատանքային գործիքները տրամադրել ՀՈԱԿ-ի միջոցներից, տարածքների մաքրումը կատարել ՀՈԱԿ-ի կողմից՝ համայնքի միջոցների հաշվին, առաջացած փայտանյութը տրամադրել վարչական ղեկավարի գրասենյակին՝ գյուղի անապահով բնակիչներին, որպես վառելանյութ, բաշխելու նպատակով:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել գյուղի վարչական ղեկավար Սևակ Մկրտչյանին և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա. Սիմոնյանին։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: