Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին» N 289-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ որոշման 3-րդ կետում ավելացնել «է» ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝
« է/ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի 20-րդ շենքի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը, որն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում է տվյալ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին, կազմում է 0,05001 հա»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման օրվանից։