Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Գոհար Օնիկի Մանուկյանի և Ջերմուկի քաղաքային համայնքի միջև 27․12․2008 թ․ կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 5․1-ին, 5․2-րդ և և 9.1-ին կետերի դրույթները և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը, հաշվի առնելով Գ․ Օ․ Մանուկյանի համաձայնությունը (մտից N 1569, 02.10.2024 թ.)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված Ջերմուկի քաղաքային համայնքի ղեկավարի և Ջերմուկ քաղաքի բնակիչ գոհար Օնիկի Մանուկյանի (այսուհետ՝ Կառուցապատող) միջև 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝
- պայմանագրի 5․1-ին կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն պայմանագրի 1․1-ին կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը 2024 թվականի համար կազմում է 5555 դրամ, 2025 թվականի համար՝ 8335 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 11110 դրամ։»
2. Կառուցապատողի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կառուցապատողին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: