Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Համլետ Վարդկեսի Խանոյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Տալ համաձայնություն Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող արհեստական լճակին կից, ընդհանուր օգտագործման տարածքում կառուցված շինությունը հինգ տարի ժամկետով, զբոսաշրջային-ժամանցային ծառայություններ մատուցելու նպատակով վարձակալության իրավունքով Ջերմուկ քաղաքի բնակիչ Համլետ Վարդկեսի Խանոյանին տրամադրելու վերաբերյալ։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված շինության վարձավճարի չափը սահմանել ամսական 100 000 (հարյուր հազար) դրամ՝ ամառվա երեք ամիսների համար, 30000 (երեսուն հազար) դրամ՝ տարվա մնացած բոլոր ամիսների համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |