Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Վիրաբ Զավենի Խաչատրյանի հայտը (մտից՝ N 71, 2025 թվականի հունվարի 14)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Վիրաբ Զավենի Խաչատրյանին տալ 2025 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 17/32 հասցեում գտնվող խանութում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 1):
2. Անհատ ձեռնարկատեր Վիրաբ Զավենի Խաչատրյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031336 հաշվեհամարին վճարելու տեղական տուրք`9750 (իննը հազար յոթ հարյուր հիսուն) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Վիրաբ Զավենի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: