Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1․ Հաշվի առնելով ԿԱ-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի նախագահի գրությունը և Ջերմուկ քաղաքի բնակիչ Սամվել Մայիլի Ավագյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը՝ Նիժնի Նովգորոդում ս/թ փետրվարի 26-ից մարտի 3-ը կայանալիք ԵՎՐԱԶԻԱՅԻ ԿԱ-1 գավաթի առաջնությանը Ջերմուկ համայնքի բնակիչ Դավիթ Սամվելի Ավագյանի մասնակցությունը Հայաստանի հավաքականի կազմում ապահովելու համար մարզիկի հորը՝ Սամվել Մայիլի Ավագյանին հատկացնել 200000 (երկու հարյուր հազար) դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |