Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ա
 

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՃԱԿՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 

1․ Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող արհեստական լճակների ջրային մակերևույթը (այսուհետ՝ լճակներ) տրամադրել օգտագործման՝ ժամանցային բնույթի ծառայությունների (նավակների վարձույթ, լաստ-սրճարան և այլն) կազմակերպման նպատակով։  

2․ Լճակների օգտագործման ժամկետ սահմանել յուրաքանչյուր տարվա հունիս, հուլիս և օգոստոս ամիսները (երեք ամիս)՝  տնտեսվարող սուբյեկտի կողմից այն, ըստ անհրաժեշտության, երկարաձգելու իրավունքով։

3․ Լճակների օգտագործման վճարի չափը սահմանել 70000 (յոթանասուն հազար) դրամ՝ գործունեության յուրաքանչյուր ամսվա համար։

4․ Իրավունք վերապահել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ կնքելու լճակների օգտագործման պայմանագիր՝ ղեկավարվելով համայնքի լավագույն շահից և շրջակա միջավայրի պահպանության կարևորությունից բխող սկզբունքներով։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner