Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան և հաշվի առնելով Երևան քաղաքի բնակիչ Լիլիթ Պետրոսի Պետրոսյանի դիմումը (մտից՝ N 1329, 29․08․2025 թ․) որոշում եմ՝
1․ Երևան քաղաքի բնակիչ Լիլիթ Պետրոսի Պետրոսյանի կողմից որպես սեփականության ձեռք բերված (հիմք՝ ՀՀ «Վայոց ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Լ․ Կ․ Սանթոյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (նոտարական ակտի գաղտնագիր՝ SSDMGO, գրանցամատյանում գրանցված է 2510-ով) Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող անշարժ գույքին՝ բնակավայրերի նշանակության հողամասին, տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, ք․Ջերմուկ, Երևանյան խճուղի N 64/5:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: