| Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝ 1․ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 24/4 հասցեում գտնվող «Բաղաբերդ» ռեստորանի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման  բաց հարթակում  կազմակերպել ավտոկայանատեղի՝ դրա սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնելով երթևեկելի մասից և կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները։ 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է: 3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը հաստատվել են Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 76-Ն որոշմամբ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ ավտոկայանատեղի տեղաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կողմից համաձայնության առկայության պարագայում: |