Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Գնդեվազ գյուղում գտնվող 0,08236 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, հողատեսքը՝ արոտավայր, ճանաչել որպես առանձին գույքային միավոր և ներկայացնել իրավունքի պետական գրանցման. չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024SP5YSC:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից:
3. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 12-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,08236 հա մակերեսով հողամասը որպես առանձին գույքային միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 165-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: