Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կարինե Ալեքսանդրի Ստեփանյանի հայտը (մտից՝ N 924, 2025 թվականի հունիսի 13)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Կարինե Ստեփանյանին տալ 2025 թվականի հունիս–հոկտեմբեր ամիսների ընթացքում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 9/1 հասցեում գտնվող ռեստորանում հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի ու արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություններ (համապատասխանաբար՝ Թույլտվություն N 45, N 46 և N 47):
2. Անհատ ձեռնարկատեր Կարինե Ստեփանյանին պարտավորեցնել վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի
ա/ 900365031435 հաշվեհամարին՝ 22500 (քսաներկու հազար հինգ հարյուր) դրամ՝ հանրային սննդի կազմակերպման և իրացման համար՝ յուրաքանչյուր եռամսյակ,
բ/ 900365031484 հաշվեհամարին՝ 8100 (ութ հազար հարյուր) դրամ՝ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ յուրաքանչյուր ամիս
գ/ 900365031336 հաշվեհամարին` 33750 (երեսուներեք հազար յոթ հարյուր հիսուն) դրամ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար՝ յուրաքանչյուր եռամսյակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Կարինե Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի յուրաքանչյուր տեսակի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը: