Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 331-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2024 թվականի N 331-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 10-016-0605-0058 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 94-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Ջերմուկի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 64-Ա որոշման հիման վրա, հիմք ընդունելով  ՀՀ Վայոց ձորի մարզպետի 08․11․2024 թ․ N 01/06-1-1/7129-2024 գրությամբ տրված դրական եզրակացությունը և հողամասը վարձակության իրավունքով տրամադրելու մասին Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 6  արձանագրությունը՝ որոշում եմ՝

1. Հաստատել 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած պետական սեփականություն համարվող, Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 0,08236 (զրո ամբողջ ութ հազար երկու հարյուր երեսունվեց հարյուրհազարերորդական) հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0605-0058) վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝

· Մրցույթում հաղթող ճանաչել մրցույթի միակ մասնակից Տիգրան Հարությունի Հովհաննիսյանին։

· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ 17․12․2034 թ.։

· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 10000 (տաս հազար) դրամ է /վճարման հաշվեհամար՝ 900365031088/։

· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու՝ որպես արոտավայր օգտագործելու համար

․ վարձակալին չի թույլատրվում ՝

ա/ առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության հողամասը տրամադրել ենթավարձակալության,

բ/ հողամասը լիովին կամ մասնակիորեն տրամադրել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձին` համատեղ օգտագործման նպատակով,

գ/ հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքը գրավադրել,

դ/ կատարել բարելավումներ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի  տարածքի մաքրման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

3. Տիգրան Հարությունի Հովհաննիսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Տիգրան Հարությունի Հովհաննիսյանի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner