Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ 1. Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 12,100.0 հազար ՀՀ դրամով:
2. Ջերմուկ համայնքում ,, Մանկական զարգացման Հիմնադրամ,,-ը իրականացնում է թվով 95 երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հիմնադրամի միջև 11,084.0 հազար ՀՀ դրամ գումարով կնքված պայմանագրի շրջանակում: Համաձայն ս/թ փետրվարի 29-ի Հիմնադրամի կողմից ուղարկված հ .... գրության ՝ 2024 թվականի ընթացիկ տարվա համար հաշվառվել է 123 երեխա, արդյունքում վերոնշյալ պայմանագրով հատկացված գումարը չի բավականացնում՝ իրականացնելու երեխաների խնամքի ծառայությունները: Հիմնադրամին օգնելու և տարբերության 28 երեխաների խնամքի ծառայությունները կազմակերպելու համար՝ սույն որոշման 1-ին կետում նշված 12,100.0 հազար ՀՀ դրամից 2,100.0 հազար ՀՀ դրամն ուղղել «09-08-01-51-կրթություն /այլ դասին չպատկանող/ » գործառնական դասակարգման «4639- այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածին:
2. 10,000.0 հազար ՀՀ դրամն ուղղել ,,05.01.01-51- աղբահանություն և սանիտարական մաքրում ,, գործառնական դասակարգման ,,4252- մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում,, տնտեսագիտական հոդվածին՝ Ջերմուկ համայնքի հաշվեկշռում ամրագրված մեքենա- մեխանիզմների ամորտիզացիոն ծախսերի իրականացմանը:
3․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |