Այսօր: Կիրակի, 19 Հունվարի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 11-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԹԵՀՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանի հայտը (մտից՝ N 90, 2025 թվականի հունվարի 16)՝ որոշում եմ՝

1. Անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանին տալ 2025 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ շենքի N 46 հասցեում գտնվող՝ խանութի վերածված բնակարանում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 2):

2. Անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351  և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 9750–ական (իննը հազար յոթ հարյուր հիսունական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:

3. Անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանին պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի  «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի  գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված  կարգին համապատասխան փոփոխել բնակարանի գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության տարածքի՝ խանութի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանին  որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ  դեկտեմբերի 31-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner