Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն և 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Անահիտ Ռոբերտի Մարգարյանի հայտը (մտից՝ N 612, 2025 թվականի ապրիլի 17)՝ որոշում եմ՝
1. Անահիտ Մարգարյանին 2025 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 39 հասցեում գտնվող խանութում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 37):
2. Անահիտ Մարգարյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351 հաշվեհամարին վճարելու տեղական տուրք` 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: