Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 26-ի N 67-Ն որոշման՝ հիմք ընդունելով «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից 01.09.2024 թ-ի դրությամբ արձանագրված ֆիզիկական մի շարք անձանց կողմից աղբահանության վճարի գծով չկատարված պարտավորությունները և համայնքի ղեկավարին ուղղված զեկուցագիրը՝ (մտից՝ N 1497, 19․09․2024 թ․) որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի 10-րդ շենքի N 1 բնակարանի բնակիչ Սահակ Կարապետի Հակոբյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջե գանձել 40500 (քառասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ որպես աղբահանության վճար (վճարման հաշվեհամար՝ 900365000216)։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սահակ Կարապետի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: