Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից լիազորված անձի դիմումը (մտից՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 2080)՝ որոշում եմ՝
1. Ձևակերպել կառուցապատող Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող շինության՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շահագործման թույլտվությունը։
2․ Կառուցապատողը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031385 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` շինարարության ավարտը փաստագրելու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Կառուցապատողին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: