Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 88-Ն որոշման, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 12.09.2025 թ. «Գովազդը սոցիալական ճանաչելու մասին» N 2184-Ա/2 հրամանը և հաշվի առնելով «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Կարապետյանի գրությունը (մտից՝ 1463, 2025 թվականի սեպտեմբերի 22)՝ որոշում եմ՝
1. Թույլատրել «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊ ընկերությանը 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու վրա տեղադրել սոցիալական գովազդ (Թույլտվություն N 64):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև 31․12․2025 թ․: