Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1․ Հաշվի առնելով Ջերմուկի քաղաքի «Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական հանրակրթական ուսումնական հաստատութուն»  ՊՈԱԿ-ի  տնօրենի դիմում-խնդրանքը՝ Ջերմուկ համայնքի վարչական  բյուջեից  «9-2-2-51 -հիմնական ընդհանուր կրթություն» գործառնական դասակարգմամբ «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածով 2024-2025 թթ. ուսումնական տարվա  առաջին կիսամյակի համար դպրոցին  հատկացնել 1898400 /մեկ միլիոն ութ հարյուր իննսունութ հազար չորս հարսյուր/ ՀՀ դրամ՝ Ջերմուկ համայնքի տարբեր բնակավայրից աշակերտների տեղափոխումը կազմակերպելու  նպատակով: 
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։  |