«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, հաշվի առնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արտավան, Բարձրունի, Գոմք, Կապույտ և Խնձորուտ բնակավայրերից տարահանված և Ջերմուկ համայնքում՝ տեղաբաշխման տեղամասերում բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ որոշում եմ՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ համաձայնեցված ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արտավան, Բարձրունի, Գոմք, Կապույտ և Խնձորուտ բնակավայրերից տարահանված և Ջերմուկ համայնքում՝ տեղաբաշխման տեղամասերում բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման միջոցառումների պլանի փոփոխությունները (կատարված ճշգրտումները)։
2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։