Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Լևոն Զավենի Աբգարյանի դիմումը (մտից՝ N 1398, 05․09․2022 թ․)՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Լևոն Զավենի Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 0,18601 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիրը՝ 10-016-0001-0005) տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, գյուղ Գնդեվազ, 20-րդ փողոց, 4-րդ փակուղի N 3 հողամաս:
3․ Սույն որոշումը ենթակա է գրացման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։