Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 329-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2024 թվականի N 329-Ա

Հ․ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ, Ն․ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ «ՋԵՐՄՈՒԿ-1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետիՀայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի որոշում եմ՝

1. Հիմք ընդունելով Նարինե Վարդանյանի և Հայկ Ղարագյոզյանի (ով հանդիսանում է վարձակալ Հարություն Ղարագյոզյանի իրավահաջորդը) կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող շինությունները սպասարկող հողամասերի կադաստրային արժեքները համայնքային բյուջե վճարելու փաստը՝ լուծված համարել նրանց և Ջերմուկի քաղաքապետ Ռ․ Մարկոսյանի միջև համապատասխանաբար 2004 թվականի օգոստոսի 12-ին և 2003 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրերը։

2․ Հիմք ընդունելով «Ջերմուկ-1» ՍՊ ընկերության և Ջերմուկի քաղաքապետի միջև 2003 թվականի հուլիսի 1-ին կնքված (վավերացված է 04․07․2003 թ․, նոտար Ս․ Ստեփանյանի կողմից 159 սեղանամատյանում) պայմանագրի 20․3–րդ կետը, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքը (մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած ՍՊԸ–ին օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվել է արտադրական օբյեկտի կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասը)՝ 2005 թվականի նոյեմբերի 2-ից դադարեցված համարել գործող վարձակալության իրավունքը և լուծված համարել նշված պայմանագիրը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(852.11 Կբ)
(885.76 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner