Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր և տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին» N 76-Ն որոշման և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Լևոն Վարազդատի Հովհաննիսյանի դիմումը (մտից՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 1629)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Լևոն Վարազդատի Հովհաննիսյանին Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի մայիսի 25-ին տրված N 6 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել վեց ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը:
2․ Լևոն Վարազդատի Հովհաննիսյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 30000 (երեսուն հազար) դրամ՝ տեղական տուրք։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Վարազդատի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։