Այսօր: Հինգշաբթի, 20 Մարտի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1000-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն որոշման հավելվածի 79-րդ և 80-րդ կետերի պահանջները՝ 

1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրեր սահմանել՝

1) Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի 24-րդ շենքի հետնամասում գտնվող հրապարակատիպ տարածքը

2) Ջերմուկի նախկին օդանավակայանի տարածքը

3) Գնդեվազ գյուղի Երևանյան խճուղուն հարակից մարզադաշտերը

2․  Սահմանել Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի ժամերը՝ 21։00-ից մինչև ժամը 23։00-ը, բացառությամբ՝ Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը և  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և Ջերմուկի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner