Ժողովրդագրություն
Համայնքի բնակչության թիվը կազմում է 9372 մարդ, այդ թվում տղամարդիկ՝ 4603 և կանայք՝ 4769:
Բնակչության տարիքային և սոցիալական կազմն այսպիսին է՝- 0-6 տարեկան -409 մարդ- 7-17 տարեկան –787 մարդ- 18-63 տարեկան – 6158 մարդ- 64 և ավելի տարեկան – 1618 մարդ- կենսաթոշակառուների թիվը – 1731 , այդ թվում տարիքային և աշխատանքային թոշակառուներ՝ 1640մարդ- հաշմանդամներ - 266մարդ, այդ թվում մանկուց հաշմանդամներ՝ 23մարդ- միակողմանի ծնողազուրկ երեխաներ – 75մարդ- աշխատունակներ – 5992 մարդ- զբաղվածներ – 3675 մարդ- գործազուրկներ – 368 մարդ, այդ թվում գրանցված՝ 181 մարդ, չգրանցված՝ 187 մարդ- տնային տնտեսությունների թիվը – 2991- ընտանիքների թիվը - 2424 - ընտանեկան նպաստի պետական համակարգում հաշվառված ընտանիքների թիվը – 363, այդ թվում նպաստառու ընտանիքների թիվը՝ 255:
Պատմական ակնարկ
Ջերմուկ համայնքը ընդգրկում է հետևյալ բնակավայրերը՝ Ջերմուկ քաղաք, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ և Հերհեր գյուղեր: Ջերմուկ համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզի արևելյան մասում:
Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա: Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը: Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու: Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։
Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվումԱրփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում,Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում)։ Բնակավայրը հիշատակվում է սկսած XIII դարից՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և VIII դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց։
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։ Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։ 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց՝ ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ 1990-ական թվերի վերջերից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշմամբ քաղաքը հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն:
Վարչական տարածքը շուրջ 5,5 հազար հեկտար է։ Երևանի հետ կապվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից «Ջերմուկ-Երասխ-Երևան» մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170 կմ։ Քաղաքը «Երևան-Գորիս-Ստեփանակերտ» մայրուղուց գտնվում է 24 կմ հեռավորության վրա։Քաղաքն ունի լեռնային կլիմա։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։ Արևափայլի տևողությանը կազմում է տարեկան 2300 ժամ։ Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝ +0.4°C, ամռանը՝ +15.3°C, աշնանը՝ + 4.9°C, ձմռանը՝ -9°C: Հունվարի միջին ջերմաստիճանը –9°C է, նվազագույնը՝ –35°C, հուլիսինը՝ 18°C, առավելագույնը՝ 32°C, տարեկան տեղումները՝ մոտ 800 մմ, հարաբերական խոնավությունը՝ 45–48%, արևափայլքի տևողությունը՝ 2340 ժ։
Կեչուտ գյուղի հեռավորությունը Ջերմուկից 3 կմ է, մարզկենտրոնից՝ 46 կմ, մայրաքաղաքից՝ 170 կմ, ծովի մակարդակից գտնվում է 1900 մ բարձրության վրա: Գյուղի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն պատմագրությունը վկայում է, որ գյուղը, որպես բնակավայր, գոյություն է ունեցել Ք.ա. 2-րդ հազարամյակից: 13-րդ դարի պատմիչ Ս. Օրբելյանը Վայոց ձոր գավառի 92 գյուղերի ցուցակում Կեչուտը նշում է Երերունք և Ջերմուկ բնակավայրերի կողքին՝ 6 միավոր հարկաբաժնով, և ավելացնում, որ գյուղն ունի հազար տարուց ավելի պատմություն և երբեմն գործել է Ղուշչի, Կուշչի, Կուշչի-Բիլաք անուններով: Գյուղի մեջ մինչև անցյալ դարի 20-ական թվականները պահպանվել էին երեք եկեղեցիներ: Նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Նախիջևանի՝ Զնաբերդ և Զանգեզուրի տարբեր գյուղերից։ Մեր օրերում Կեչուտի բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Գյուղում կա 2 մատուռ:
Գնդեվազ գյուղի հեռավորությունը Ջերմուկից 12 կմ է, մարզկենտրոնից՝ 30կմ, մայրաքաղաքից՝ 163 կմ, ծովի մակարդակից գտնվում է 1850 մ բարձրության վրա: Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառի հնագույն բնակավայրերից է։ Առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պամիչ Ս. Օրբելյանինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց Ձորի Գնդեվանք եկեղեցին կառուցելու հետ (936 թ) հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին։ Չնայած պատմիչի այս տեղեկությանը՝ տարածքի պատմամշակութային որոշ հուշարձաններ թույլ են տալիս պնդելու, որ բնակավայրը շատ ավելի հին է։ Պատմական հնություններից են Գնդեվազում գտնվող Սբ. Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686 թ.) և 11-րդ դարի ջրանցքը։ Գնդեվազի ջրանցքը կառուցվել է 1008 թ, Սյունիքի Վասակ թագավորի ժամանակ։ Վանքի վանահայր Սարգիսը Դիտավոր լեռան վրայից Ձկնարած գետի ակունքից ջուր է բերել տալիս։ Ջրանցքի երկարությունը 22 կմ է։ Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողեր, այժմ՝ մոտ 1000 հա։ Գնդեվազի այժմյան վարչական տարածքում պահպանվել են պատմական մի քանի բնակատեղիների ավերակներ, որոնց ուսումնասիրությունը կարևոր է։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի առաջին կեսին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից Վայոց Ձորի Խաչիկ, Գնիշիկ, Արենի գյուղերում վերաբնակված, ապա մասամբ Գնդեվազ տեղափոխված բնակիչների սերունդներն են։ Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ: Գնդեվազից 2 կմ հարավ-արևմուտքում է գտնվում «Գնդեվանք»-ի համալիրը (X-XVII դարեր) և իջևանատունը (X-XIII դարեր), գյուղի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպը, 1 կմ հյուսիս՝ Սբ. Խաչ մատուռը (XIX դար), ավերակ եկեղեցին (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար) և XI-XIX դարերի խաչքարեր։
Հերհեր գյուղը գտնվում է Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում, հեռավորությունը մարզկենտրոնից 32 կմ է: Հերհերից մոտ 1 կմ հյուսիս-արլևելք գտնվում է 8-րդ դարից հիշատակվող Սբ. Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից։ Հերհերում՝ Սբ. Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է (կառուցված կիսամշակ ավազաքարով) և ունի հայ ճարտարապետության համար եզակի հորինվածք։ Նրան հարավից կից է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1282-1283)։ Միանավ փոքրիկ մատուռը կից է Սբ. Սիոն եկեղեցուն հյուսիսից։ Պարսպապատ մենաստանի գերեզմանոցում կան XIII-XVII դդ. արձանագրություններով խաչքարեր։ Գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։ Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296 թ.) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297 թ.) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հարավ-արևելյան, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը (XIII-XIV դարեր)։ Հերհերից 3 կմ հյուսիս, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքարեր։ Գյուղատեղիի շրջակայքում կան 1282 թ. մեծ ու շքեղ խաչքար, XIII-XV դդ. պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր, կենցաղային թեմաներով քանդակազարդ տապանաքարեր։ Գյուղում կան X-XV դարերի խաչքարեր, 2 կմ հարավ՝ գյուղատեղի, իսկ 3 կմ հյուսիս՝ գյուղատեղի: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ:
Կարմրաշեն գյուղը գտնվում է Վայոց լեռան ստորոտում, Հերհեր գետի վերին հոսանքի բարձրադիր սարավանդում։ Ծովի մակարդակից բարձր է 2030 մ։ Ջերմուկին սահմանակից է հյուսիս-արևելքից, Հերհերին՝ հարավ-արևելքից, հարավ-արևմուտքից՝ Մալիշկա , հյուսիս-արևմուտքից՝ Գողթանիկ գյուղերին։ Շրջակայքում կան անտառակներ։ Գյուղի հիմնադրման տարեթիվը ստույգ չէ։ Գյուղի շրջակայքում կան հնավայրեր և պատմաճարտարապետական կոթողներ։Գյուղից մեկ կմ հարավ-արևելք գտնվում է Պողոս-Պետրոս խաչքարը, հարավ–արևմուտքում Խարաբաներ գյուղատեղին է, հյուսիս-արևմուտքում՝ Գենգարա գյուղատեղին։ Խաչքարերը վերաբերում են 10-13-րդ դարերին։ Ղևոնդ Ալիշանը Կարմրաշենին է նույնացնում Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառում հիշատակվող Գուտենի գյուղը։ 1963 թվականին այստեղ հիմնվել էր բանավան՝ Արփա-Սևան ջրատարի բանվոր-ծառայողների համար։ Այժմյան գյուղի տարածքը բնակեցվել է 1916 թվականից 1925 թվականն Նախիջևանի Բադամլու գյուղից ներգաղթածներով, ինչպես նաև Գնդեվազից, Վերնաշենից և այլ վայրերից եկածներով։ Նույն շրջանում հարևան տարածքներից Կարմրաշեն են տեղափոխվել նաև ադրբեջանցիներ։ 1988 թվականին գյուղի ադրբեջանցի բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան, իսկ նրանց փոխարեն գյուղ ներգաղթեցին մեծ թվով ադրբեջանահայեր, որոնց մեծ մասը հետագա տարիներին տեղափոխվեց այլ բնակավայրեր։ ՀՀ անկախությունից հետո գյուղի երիտասարդության նախաձեռնությամբ տեղանունները, որոնք ունեին թուրք-արաբա-պարսկական ծագում, վերանվանվեցին կարմրաշենցի ճանաչված և նշանավոր մարդկանց անուններով, այդ վայրերում կառուցվեցին հուշաղբույրներ։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկների և կերային կուլտուրաների մշակությամբ: Կարմրաշենից 1 կմ հարավ-արևելքում է գտնվում Պողոս-Պետրոս խաչքարը, կան XII-XV դարերի խաչքարեր։
Աշխարհագրական դիրքը
Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով:Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում,(պատմական Սյունիք նահանգի Վայոց ձորի գավառի տարածքում), մարզկենտրոնից 50կմ հյուսիս-արևելք,մայրաքաղաք Երևանից 173 կմ հեռավորության վրա:
Վարչական տարածքը ՝շուրջ 5.5 հազար հեկտար է:Երևանի հետ կապվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից Ջերմուկ-Երասխ-Երևան մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170 կմ:Քաղաքը Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց գտնվում է 24կմ հեռավորության վրա:
Քաղաքը շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով:Շրջապատն անտառապատ է:Անտառների մի մասը տնկել են 1980-1990-ական թվականներին:
Բնակլիմայական պայմանները
Ջերմուկը ունի լեռնային կլիմա: Ամառը՝ զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ: Արևափայլի տևողությունը կազմում է տարեկան 2300 ժամ: Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝+0.40 C, ամռանը ՝+15.30C, աշնանը՝+4.90C, ձմռանը՝-90C: Հունվարի միջին ջերմաստիճանը -90C է,նվազագույնը՝-350C, հուլիսինը՝180C, առավելագույնը՝ 320C, տարեկան տեղումները՝ մոտ 800մմ, հարաբերական խոնավությունը՝ 45-48%, արևափայլքի տևողությունը ՝2340 ժ:
Բնակավայրը հիշատակվում է սկսած XIII դարից՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և VIII դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց։
Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը: Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու: Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։
Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը։ 2016 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ջերմուկ քաղաքային համայնքին են միավորվել նաև Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը:
Արփայի մեջ թափվող վտակի գետաբերանի մոտ առաջացել է մի քանի տասնյակ մետր բարձրության հանքային ջրվեժ: Հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև “Նարզան” տիպի ջուր, բուժիչ ցեխ, ապակու հումք (կվարցիտներ)։
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։
Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։
Ջերմուկի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1945 թվականին ճարտարապետ Պ.Մսրյանի կողմից,1952 թվականին ՝ երկրորդը,որը կազմել է ճարտարապետ Փ.Մանուկյանի կողմից, իսկ վերամշակվել է 1960-1962 թվականներին, որով և սկսվել է Ջերմուկի կառուցապատման նոր փուլը:Արփայի կիրճի վրա 1975 թվականին կառուցված մեծ կամուրջը , հնարավորություն է տվել բնակելի շինարարությունը կենտրոնացնել ձորի ձախափնյակում ՝ երկու միկրոշրջանների բնակիչների համար:1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց՝ ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ 1990-ական թվերի վերջերից։
Ջերմուկում հայտանաբերված հին ավազանի մնացորդները վկայում են, որ միջին դարերում մարդիկ օգտվել են ջերմուկներից:Հին ավազանը կարգավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսերին,երբ Ջերմուկը մտավ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ:
Բնակչությունը
1988-1989 թվականներին ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբեջան՝Ադրբեջանում սկսված հայակական կոտորածների պատճառով,իսկ 1988 թվականներին այստեղ են բնակվել Բաքվից,Սումգայիթից,Մինգիչաուրից,Բարդայից և Նախիջևանից բռնագաղթած շուրջ 1154 հայեր:
Այժմ Ջերմուկի բնակչությունը կազմում է 5833 մարդ,որից
տղամարդիկ կազմում են 2777 մարդ
կանայք ՝ 3056 մարդ
0-4 տարեկան՝ 117 մարդ
5-9 տարեկան՝ 220 մարդ
10-18 տարեկան ՝ 240 մարդ:
Աշխատունակ բնակչության թիվը կազմում է՝3546 մարդ, իսկ տնային տնտեսությունների թիվը՝ 1434:
Կենսաթոշակառուների թիվը՝ 1478 է, իսկ հաշմանդամներինը՝ 207, որից
I խմբի հաշմանդամների թիվը՝ 41 է
II խմբի հաշմանդամների թիվը՝ 72
III խմբի հաշմանդամների թիվը ՝ 95
մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների թիվը՝ 7:
Տնտեսությունը
Քաղաքում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցից ամենախոշորը Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ն է՝հանքային ջրերի գործարանը (1949 թվական), քարհանքեր, ՀԷԿ, պանրի գործարան, գործում են նաև տասնյակից ավելի հյուրանոցներ և առողջարաններ:
Ջերմուկի գործարանը տարեկան արտադրում է մի քանի տասնյակ միլիոն շիշ Ջերմուկ: Գործարանի հանքային ջուրը մաև արտահանվում է այլ երկրներ:
Հանքային ջրերը ածխաթթվային ,հիդրոկարբոնատ-սուլֆատ-քլորիդային, նատրիում-կալցիում, մագնեզիումական ջրերի շարքին են դասվում:
Ջերմուկի ջրերը իրենց քիմիական կազմով նման են Ժելեզնովոդսկի և Կառլովի Վարիի հանքային ջրերին:
Քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում առողջարանների, հյուրանոցների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, հասարակական սննդի օբյեկտների , բարերի ու սրճարանների ծառայությունները:
Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է հանքային տաք ջրի ներքին և արտաքին օգտագործումը, բուժական սնունդը, մարմնամարզությունը, քայլաբուժությունը,ֆիզոթերապեվտիկ և դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը:
Ջերմուկում բուժվում են ստամոքսաղիքային համակարգի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի և նյութափոխանակության խանգարումներով տառապողները:
Ջերմուկն իր ակտիվ մասնակցությունն ունի շախմատային բազմաթիվ առաջնությունների ու հուշամրցաշարերի անցկացման գործում, որոնցից մի քանիսը դարձել են բարի ավանդույթ: 2006 թվականին սկսած Ջերմուկում են անցկացվում շախմատի միջազգային պատանեկան մրցաշարերը: 2007 թվականից սկսած Ջերմուկւոմ անցկացվում են մի շարք միջազգային մրցաշարեր և առաջնություններ, որոնց թվում նաև Կարեն Ասրյանի անվան միջազգային և Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարերը:
Ջերմուկում գործում է 3 հատ հանրակրթական դպրոց, 2 հատ արվեստի դպրոց,1 մանկապարտեզ, 1 առողջության կենտրոն, Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկ մասնաճյուղը, 3 բանկերի մասնաճյուղեր, թվով 7 առողջարաններ,7 հատ հյուրանոցներ և ճոպանուղին:
Գնդեվազ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 35 կմ արևելք, Արփա գետի ձախակողմյան սարավանդի վրա՝ Երևան-Ջերմուկ նոր խճուղու ձախ կողմում, ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա: Գնդեվազի շուրջ բարձրացող ոչ բարձր լեռները նրա տեղը դարձնում են մի գեղեցիկ ամֆիթատրոն: Մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 30 կմ, մայրաքաղաք Երևանից հեռավորությունը 163կմ է: Ջերմուկ համայնքի կենտրոնից ուղիղ գծով հեռավորությունը 9 կմ է: Բնակավայրի վարչատարածքային միավորը 61.9124 քառ.կմ է: Սահմանակից բնակավայրերից է Կեչուտ գյուղը:
Բնակալիմայական պայմանները
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը 779 մմ է, օդի դիտված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -35 C0,օդի միջին ջերմաստիճանը հունվարին՝ -90C, օդի դիտված առավելագույն բարձր ջերմաստիճանը ՝320C, օդի միջին ջերմաստիճանը հուլիսին ՝ 180C:
Գնդեվազը երեք կողմից շրջապատված է գեղեցիկ անտառներով, ոչ այնքան բարձր սարերով և մի կողմից Արփա գետը տանող խորը ձորով: Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց ձորի գավառի հնագույն բնակավայրերից է: Մեզ հասած առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց ձորի Գնդեվանք եկեղեցին կառուցելու հետ հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին: Գնդեվանքը միջնադարյան եկեղեցական համալիր է համարվում: Գտնվում է Գնդեվազից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Նա Վասպուրականի գահերեց իշխան Գրիգոր-Դերենիկ Արծրունու դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը: Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը: Արձանագրությունը ասում է հետևյալը. Մատանի էր անակն Վայոց ձոր,շինեցի զսա և եդի ակն ի վերայ:
Բարեպաշտ տիկին Սոփին, երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը՝ մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բժշկություններ են կատարվում: Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարագործ վարպետներին և սկսում է շինարարությունը: Հիմնադրվում է որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվում Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք:
1604 թվականին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691 թվականին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել բնակելի ու տնտեսական շինություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:
Գնդեվազի պատմամշակույթային կոթողներից է նաև Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 931-936 թվականներին:Կառույցը սրբատաշ բազալտով է ,քառախորան, արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով:Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված:Ներսում ՝ գմբեթի առագաստների վրա կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները:
999 թվականին վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը:Վերջինի հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ:Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն:
Գնդեվազում պատմական հնություններից են նաև Սբ. Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686թ.) և 11-րդ դարի ջրանցքը: Ջրանցքը կառուցվել է 1008թ. Սյունիքի Վասակ թագավորի ժամանակ: Համարվում է միջնադարի ջրաշինական հազվագյուտ կառույց, որը 1960 թվականի հիմնարար նորոգումից հետո ոռոգում է Գնդեվազ գյուղի և Ջերմուկի քաղաքամերձ հողատարածքները: Սկիզբ է առնում Որոտանի ավազանից: Երկարությունը 15.4 կմ է, ջրթողունակությունը՝ 0.7 մ3 / վ: Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողերը,այժմ՝ մոտ 1000հա:
Գնդեվազից 2 կմ հարավ-արևմուտքում է գտնվում Գնդեվանքի համալիրը (10-17) դարեր և իջևանատունը (10-13) դարեր, գյուղի հյուսիսային մասում ՝(17-18) դարերի պարիսպը, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռը 19 դար, ավերակ եկեղեցին 17-18 դարեր, բերդի ավերակներ՝ ուշ միջնադար և 11-19 դարերի խաչքարեր:
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի առաջին կեսին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից Վայոց ձորի Խաչիկ, Գնիշիկ, Արենի գյուղերում վերաբնակված, ապա մասամբ Գնդեվազ տեղափոխված բնակիչների սերունդներն են: Մի քանի տոհմերի նախնիներ ներգաղթել են 20-րդ դարի սկզբներին այլ տեղերից:
Այժմ ՝ 2018 թվականի տվյալներով, Գնդեվազ գյուղի բնակչության տարիքային և սոցիալակն կազմը այսպիսին է՝
բնակչության թիվը կազմում է 708 մարդ, որից 365 -ը՝ տղամարդիկ և 343-ը ՝ կանայք:
0-4 տարեկան -37 մարդ
5-9 տարեկան - 40 մարդ
10-18 տարեկան -66 մարդ
Աշխատունակ տարիքի բնակչության թիվը կազմում է 479 մարդ
Տնային տնտեսությունների թիվը ՝ 171
Կենսաթոշակառուներ ՝ 110
Հաշմանդամներ ՝ 18 մարդ, այդ թվում
I խմբի հաշմանդամներ 1 մարդ
II խմբի հաշմանդամներ 4 մարդ
III խմբի հաշմանդամներ 11 մարդ
մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ ՝2 մարդ
Բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ:
Հողային ռեսուրսները
Ընդհանուր հողային ռեսուրսները կազմում են 6191.24 հա տարածք,որից
գյուղատնտեսական նշանակության հողերը՝5677.27 հա մակերեսով
վարելահողերը 541.88 հա մակերեսով
բնակավայրերի հողեր՝71.14 հա մակերեսով
արդյունաբերության , ընդերքաօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր՝339.17 հա մակերեսով
էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր ՝13.58 հա մակերեսով
հատուկ պահպանվող տարածքների հողեր 6.7 հա մակերեսով
անտառային հողեր 29.2 հա մակերեսով
ջրային հողեր 25.54 հա մակերեսով
քաղաքացիներ հողեր 781.76 հա մակերեսով
իրավաբանական անձանց հողեր 0.99 հա մակերեսով
բնակավայրային հողե 3229.98 հա մակերեսով
պետական հողեր 2178.51 հա մակերեսով:
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ, և այգեգործությամբ:Ներկայումս գյուղում գործում է 1 հանրակրթական դպրոց, 1 մանկապարտեզ, մանրածախ առևտրի գործող օբյեկտներ, 1 կարի ֆաբրիկա և Լիդիան Արմենիա ընկերության գրասենյակը:
Աշխարհագրական դիրք
Հերհեր գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում: Գյուղի հեռավորությունը Ջերմուկ քաղաքից 43 կմ է, մարզկենտրոնից՝ 33 կմ, մայրաքաղաքից՝ 162 կմ: Ծովի մակարդակից բարձր է 1750 մ: Բնակավայրի վարչատարածքային միավորը կազմում է 155,486 կմ2:
Բնակլիմայական պայմաններ
- Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը՝ 700-750 մմ
- Օդի դիտված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -210C
- Օդի միջին ջերմաստիճանը հունվարին՝ -90C
- Օդի դիտված բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +270C
- Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին՝ +200C:
Հերհերն (հին Երերեր, Ծաղկաշեն) իր բնությամբ և շրջակայքով հանդերձ արտասովոր գեղեցիկ է: Օտարերկրացիները այն հաճախ են անվանել «Երկրային դրախտ»: Հերհեր գյուղի կրթամշակութային հիմքերը դրվել են դեռևս վաղ միջնադարում: Զաքարյանների իշխանապետության շրջանում (12-13-րդ դարեր) այն եղել է Օրբելյանների վասալ Շահուռնեցիների նստավայրը: Գյուղից հյուսիս-արևելք գտնվող Սուրբ Սիոն մենաստանը հռչակված է եղել իր կրթական գործունեությամբ: Ըստ վկայությունների՝ Հերհերի կրթական համալիրը բեղուն գործունեություն է ծավալել՝ լինելով մեծ ճանապարհներից հեռու և ամրացված ժայռի վրա: Գյուղի տարածքում կան բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ՝ վանքեր, մատուռներ, խաչքարեր և այլն: Ինչն էլ վկայում է, որ տարբեր դարերում, կախված ժամանակի հասարակական-քաղաքական վայրիվերումներից, գյուղում մշակութային կյանքը այդուհանդերձ պահպանվել է: Ավելի ուշ շրջանում՝ Շահ-Աբասի արշավանքների ժամանակ գյուղը ենթարկվել է տեղահանության, սակայն գյուղացիների մի մասը փրկվել է բռնագաղթից՝ ապաստանելով գյուղից 3 կմ հյուսիս գտնվող քարանձավում: Նոր ժամանակներում գյուղի սոցիալական կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո գյուղ են ներգաղթել Խոյի և Սալմաստի գավառներից: Այդ պատճառով գյուղի բնակչության մեջ տարածված են եղել երեք բարբառ: Խոսվածքում առավելություն ունի «Կըլա» ճյուղը, որն Արարատյան բարբառի ենթաճյուղ է: Գյուղում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1925թ. ստեղծվել է գյուղի առաջին պետական դպրոցը՝ Հերհերի յոթնամյա դպրոցը: 1939թ. դպրոցը վերաձևավորվել է որպես միջնակարգ դպրոց, իսկ 1941թ. տվել է իր առաջին շրջանավարտները: Ներկայումս գյուղի հանրակրթական դպրոցում սովորում է 89 աշակերտ:
Հերհեր գյուղի ոլորուն ճանապարհը իջնում է դեպի ձոր, որտեղ էլ մի մեկուսի ժայռի գլխին, երկու ձորերով եզերվելով, բազմած է Հերհերի վանքը (գյուղից 1 կմ հյուսիս-արևելք): Այս բարձրունքը բոլոր կողմերից պաշտպանված է ձորերի բարձր քարափներով, իսկ խոցելի-թույլ տեղերը ամրացված են պարիսպներով, որոնք այդ վայրը դարձնում են անառիկ բնակատեղի: Վանքը հիմնադրվել է վաղ միջնադարում, ստույգ հայտնի չէ երբ, բայց հիշատակվում է 8-րդ դարից սկսած: Վանքի շրջակայքում կան մի շարք գերեզմանաքարեր ու խաչքարեր: Նկատվում են առանձին շենքերի հետքեր: Վանքի հնագույն կառուցվածքը՝ Ս. Սիոն եկեղեցին (կոչվում է նաև Սբ. Սիոն մենաստան) կառուցված է կոպտատաշ, կիսամշակ ավազաքարից: Եկեղեցին ունի հայ ճարտարապետության համար եզակի հորինվածք: Ներսից սվաղված է և ունի միանավ թաղածածկ: Հատակագիծն արտաքուստ քառանկյունի է ներսից՝ արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ: Արևելյան կողմի ապսիդի մեջ շինված է ցածրիկ բեմ: Ծածկը թաղակապ է, երկթեք տանիքով: Արևմտյան և հարավային կողմերից ունի մուտքեր: Հարավայինը հավանական է բաց են արել երկրորդ եկեղեցին կառուցելու միջոցին: Տանիքը պատած է մաքուր հղկած սալաքարերով. նկատելի են վերանորոգման հետքեր: Նրա ճարտարապետական ձևերը խաչաձև և բազիլիկատիպ ձևերի միացում է, որը ենթադրել է տալիս, թե եկեղեցին կարող է կառուցված լինել 8-9-րդ դարերում: Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռ, որի ծածկը թաղակապ է, արևելյան կողմից կիսակլոր ապսիդով: Մուտքը հարավային կողմից է՝ Սիոն եկեղեցու միջից: Վերջինիս հարավից կից է Ս. Աստվածածին եկեղեցին, փոքրիկ շինարարական կառուցվածք, որը, ըստ հարավային պատի ընդարձակ արձանագրության և արևմտյան ճակատին եղած թվականին համաձայն, կառուցվել է Մագիստրոսի թոռ, Վասակի որդի Շահուռնեցի իշխանը 1282-1283թթ: Սրբատաշ քարից կառուցված եկեղեցին քառանկյունի հատակագծով է, միանավ, թաղածածկ, իսկ արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով (ապսիդներով), արևմտյան ճակատին ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակով: Երկու մուտքերից մեկը բացվում է արևմտյան, իսկ մյուսը՝ հյուսիսային կողմից և տանում է դեպի հին եկեղեցին: Հարուստ է վիմական արձանագրություններով՝ նվիրատվական բովանդակությամբ, որոնց վրա կան 1282, 1283, 1259, 1308, 1317, 1326, 1345 թվականներ: Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է Օրբելյանների տոհմանիշը: Եկեղեցուն կից տարածվում է փոքրիկ գերեզմանոց, որի գերեզմանաքարերը գլխավորապես ավազաքարից են. զանազան ձևի մշակումով: Գերեզմանոցում կան բազմաթիվ խաչքարեր, բոլորն էլ պատվանդաններով և գեղեցիկ ձևով քանդակազարդված: Դրանց վրա կան՝ 1283, 1291, 1310, 1413, 1435, 1649 թվականների արձանագրություններ: Հերհերի Ս.Սիոն անապատը (ամբողջական համալիրը նաև այսպես են անվանում) 13-14-րդ դդ. եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: 14-րդ դարում անապատի համալիրը նորոգել է ոմն Մեթարը: Կան վկայություններ նաև այն մասին, որ 1349թ. այստեղ Վահան գրիչը Ավետարանն է ընդօրինակել: Ընդ որում, Հերհերի վանքի պատերից մեկի վրա, ըստ երևույթին 13-րդ դարի դժվարընթեռնելի մի արձանագրություն կա, ըստ որի այդ ավանը նախկինում կոչվել է Առինջ:
Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296թ.) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297թ.) փոքր եկեղեցին: Վերջինիս տարածքի հողը մինչև հիմա էլ հայտնի է մաշկային հիվանդություններ (էկզեմա) բուժելու հատկությամբ: Գյուղամիջում է գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին (19-րդ դար), որը երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է, իսկ գյուղից մոտ 1 կմ հարավ-արևելք, լեռան գագաթին` «Կապույտ» ոչ մեծ բերդը (13-14-րդ դարեր): Հերհերից 3 կմ հյուսիս, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ՝ պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ տապանաքարեր: Գյուղում կան 10-15-րդ դարերի խաչքարեր, 2 կմ հարավ՝ գյուղատեղի և 3 կմ հյուսիս՝ գյուղատեղի: Հատկապես Հերհերի եկեղեցին, ինչպես նաև գյուղի սահմաններում պահպանված նյութական կուլտուրայի բազմաթիվ հուշարձանները հաստատում են որոշ բանասերների այն պնդումը, համաձայն որի՝ Հերհերի գյուղը հնում քաղաքատիպ ավան է եղել:
Քարավազի և Հերհերի ջրվեժները գտնվում են Հերհեր գյուղից վերև: Այս ջրվեժները բնության իրական հրաշք են: Քարավազի ջրվեժը գտնվում է Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք: Այստեղից էլ ծագել է նրա անվանումը: Ճեղքելով ժայռերը այն դուրս է գալիս՝ առաջացնելով սահանքային ջրվեժ: Այնուհետև Քարավազ գետը միանում է Հերհեր գետին և գահավիժում ցած՝ առաջացնելով երկրորդ ջրվեժը: Մյուսը՝ Հերհերի ջրվեժը գտնվում է Հերհեր գետի վրա, համանուն գյուղից 5 կմ հյուսիս: Ջրվեժը գահավիժող է, որի արդյունքում նրա տակ գոյացել է խորը ավազան, ուր կարելի է լողալ:
Հերհեր գյուղի բնակչությունը մինչև 1900-ականների կեսերը միատարր չի եղել: Նախախորհրդային տարիներին այստեղ բնակվել են նաև ադրբեջանցիներ: 1940-ական թվականներին նրանց մեծ մասը արտագաղթել է, իսկ 1990-ականների սկզբին ընդամենը մեկ ընտանիք է մնացել, որի հեռանալուց հետո Հերհերի բնակչությունը դարձել է միատարր: Ներկայումս գյուղի մշտական բնակչության թիվը կազմում է 698 մարդ, այդ թվում՝ տղամարդիկ՝ 347 և կանայք՝ 351: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ: Տնային տնտեսությունների թիվը 168 է:
Բնակչության տարիքային և սոցիալական կազմն այսպիսին է՝
- 0-4 տարեկան՝ 33 մարդ
- 5-9 տարեկան՝ 31 մարդ
- 10-18 տարեկան՝ 78 մարդ
- Աշխատունակ տարիքի բնակչություն՝ 474 մարդ
- Կենսաթոշակառուներ՝ 110 մարդ
- Հաշմանդամներ՝ 5 մարդ:
Տնտեսություն
Անասնագլխաքանակը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է՝
- Խոշոր եղջերավոր անասուններ՝ 487 գլուխ
- Մանր եղջերավոր անասուններ՝ 346 գլուխ
- Խոզեր՝ 76 գլուխ
- Բանող անասուններ՝ 17 գլուխ
- Մեղվաընտանիքներ՝ 675:
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)՝15548,6 հա, այդ թվում՝
- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 7304,82 հա, որից՝
- վարելահողեր՝ 606,93 հա
- բազմամյա տնկարկներ՝ 33,03 հա
- խոտհարքներ՝ 232 հա
- արոտներ՝ 3659,45 հա
- այլ հողատեսքեր՝ 2773,41 հա
- Բնակավայրերի հողեր՝ 167,28 հա
- Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր՝ 22,07 հա
- Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 5,6 հա
- Հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 6507,71 հա
- Անտառային հողեր՝ 1529,23 հա
- Ջրային հողեր՝ 11,89 հա:
Այլ
Բնակավայրի վարչական ղեկավարի էլ.փոստի հասցեն՝ aramsargsyan.sir@mail.ru
Բնակավայրի ղեկավարի հեռախոսահամարը՝ 094010252
Բնակավայրի հեռախոսային կոդը՝ 028293
Բնակավայրի փոստային դասիչը՝ 3807:
Կարմրաշեն գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Վայոց լեռան ստորոտում, Հերհեր գետի վերին հոսանքի բարձրադիր սարավանդում: Գյուղի հեռավորությունը Ջերմուկ քաղաքից 50 կմ է, մարզկենտրոնից՝ 40 կմ, մայրաքաղաքից՝ 160 կմ: Ծովի մակարդակից բարձր է 2060 մ: Սահմանակից է՝ հյուսիս-արևելքից՝ Ջերմուկ քաղաքին, արևելքից՝ Հերհեր, հարավ-արևմուտքից՝ Մալիշկա, հյուսիս-արևմուտքից՝ Գողթանիկ գյուղերին: Բնակավայրի վարչատարածքային միավորը կազմում է 142,3354 կմ2:
- Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը՝ 800 մմ
- Օդի դիտված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -420C
- Օդի դիտված բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +360C
- Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին՝ +180C:
Կարմրաշեն (նախկինում՝ Քյոթանլի, Քյոթանլու) գյուղի հիմնադրման տարեթիվը ստույգ չէ: Գյուղի շրջակայքում կան հնավայրեր և պատմաճարտարապետական կոթողներ: Գյուղից մեկ կմ հարավ-արևելք գտնվում է Պողոս-Պետրոս խաչքարը, հարավ-արևմուտքում խարաբաններ գյուղատեղին է, հյուսիս-արևմուտքում՝ Գենգարա գյուղատեղին: Խաչքարերը վերաբերում են 10-13-րդ դարերին: Ղևոնդ Ալիշանը Կարմրաշենին է նույնացնում Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում հիշատակվող Գուտենի գյուղը: 1963 թվականին այստեղ հիմնվել էր բանավան՝ Արփա-Սևան ջրատարի բանվոր-ծառայողների համար: Այժմյան գյուղի տարածքը բնակեցվել է 1916 թվականից 1925 թվականը Նախիջևանի Բադամլու գյուղից ներգաղթածներով, ինչպես նաև Գնդեվազից, Վերնաշենից և այլ վայրերից եկածներով: Նույն շրջանում հարևան տարածքներից Կարմրաշեն են տեղափոխվել նաև ադրբեջանցիներ: 1988 թվականին գյուղի ադրբեջանցի բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան, իսկ նրանց փոխարեն գյուղ ներգաղթեցին մեծ թվով ադրբեջանահայեր, որոնց մեծ մասը հետագա տարիներին տեղափոխվեց այլ բնակավայրեր: ՀՀ անկախությունից հետո գյուղի երիտասարդության նախաձեռնությամբ տեղանունները, որոնք ունեին թուրք-արաբա-պարսկական ծագում, վերանվանվեցին կարմրաշենցի ճանաչված և նշանավոր մարդկանց անուններով, այդ վայրերում կառուցվեցին հուշաղբյուրներ:
Գյուղի մշտական բնակչության թիվը կազմում է 241 մարդ, այդ թվում՝ տղամարդիկ՝ 140 և կանայք՝ 101: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկների և կերային կուլտուրաների մշակությամբ: Տնային տնտեսությունների թիվը 68 է:
- 0-4 տարեկան՝ 3 մարդ
- 5-9 տարեկան՝ 8 մարդ
- 10-18 տարեկան՝ 24 մարդ
- Աշխատունակ տարիքի բնակչություն՝ 182 մարդ
- Կենսաթոշակառուներ՝ 32 մարդ
- Հաշմանդամներ՝ 17 մարդ:
Անասնագլխաքանակը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- Խոշոր եղջերավոր անասուններ՝ 301 գլուխ
- Մանր եղջերավոր անասուններ՝ 896 գլուխ
- Խոզեր՝ 12 գլուխ
- Բանող անասուններ՝ 15 գլուխ
- Մեղվաընտանիքներ՝ 285:
Հողեր (ընդամենը)՝ 14233,54 հա, այդ թվում՝
- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 7932,36 հա, որից՝
- վարելահողեր՝ 646,87 հա
- խոտհարքներ՝ 127,55 հա
- արոտներ՝ 5360,44 հա
- այլ հողատեսքեր՝ 1797,50 հա
- Բնակավայրերի հողեր՝ 67,92 հա
- Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր՝ 1,96 հա
- Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 13,05 հա
- Հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 6197,42 հա
- Ջրային հողեր՝ 20,83 հա:
Բնակավայրի էլ.փոստի հասցեն՝ karmrashen.vayotsdzor@mta.gov.am, araqelyan2109@mail.ru
Բնակավայրի ղեկավարի հեռախոսահամարը՝ 077775411
Բնակավայրի հեռախոսային կոդը՝ 028297
Բնակավայրի փոստային դասիչը՝ 3816:
Կեչուտ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքում, նրա ձախ ափին: Գյուղի հեռավորությունը Ջերմուկ քաղաքից 3 կմ է, մարզկենտրոնից՝ 50 կմ, մայրաքաղաքից՝ 170 կմ: Կեչուտի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է փոքր-ինչ վերև: Նոր Կեչուտը մարզկենտրոնի, Ջերմուկի, մայրաքաղաք Երևանի և հարևան գյուղերի հետ կապված է բարեկարգ ասֆալտապատ ճանապարհներով: Գյուղն արևելյան կողմից սահմանակից է Սիսիանի շրջանին, հարավից՝ Գնդեվազին, արևմուտքից՝ Հերհերին, որոշ չափով նաև Կարմրաշենին, հյուսիսարևելյան մասից՝ Արցախի Քարվաճառ շրջանին: Ծովի մակարդակից բարձր է 2000 մ: Բնակավայրի վարչատարածքային միավորը կազմում է 50,613 կմ2 է:
Կլիման միջին խոնավության է, բավականին ցուրտ, երկարատև ձմեռներով ու ոչ շատ տաք ամառներով: Ամառվա երկրորդ և աշնան առաջին կեսերին բնորոշ է մեղմ, չոր, տաք, անհողմ եղանակներով կլիման: Կեչուտի բարձրությունը հաղթահարելու ժամանակ օդի ջերմաստիճանը զգալի չափով մեղմանում է: Ձմեռը շատ ցուրտ չէ, գերակշռում են չափավոր եղանակները: Գարնանն օդի խոնավությունն ավելանում է, որոշ չափով աճում է քամու արագությունը: Կեչուտի հրաշագեղ բնությունը մեղմ կլիմայի հետ միասին ստեղծում են լիարժեք առողջ ապրելակերպի համար հիանալի նախադրյալներ:
-Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը՝ 670-700 մմ
-Օդի դիտված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -190C
-Օդի միջին ջերմաստիճանը հունվարին՝ -70C
-Օդի դիտված բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +330C
-Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին՝ +140C:
Կեչուտ (Գեչյուտ, Գիշար, Կեչառ, Կուշչի, Կուշչիբելակ, Ղուշչի, Ղուշչիբալաք) գյուղը Մեծ Հայքի Սյունիք նահանգի բնակավայրերից է եղել: Գյուղի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն պատմագրությունը վկայում է, որ գյուղը, որպես բնակավայր, գոյություն է ունեցել մ.թ.ա. երկրորդ հազարամյակում: 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Վայոց ձորի գավառի 92 գյուղերի ցուցակում Կեչուտը նշում է Երերունք և Ջերմուկ բնակավայրերի կողքին՝ 6 միավոր հարկաբաժնով, (Ստ. Օրբելյան Պատմություն նահանգին Սիսական, Երևան, Սով.գրող 1986, էջ 396) և ավելացնում՝ գյուղն ունի հազար տարուց ավելի պատմություն: Պատմիչը նաև նշում է, որ 1008 թվականին Կեչուտը մեծ գյուղ էր: Տասնութերորդ դարում այս սարերը զավթած մի թուրք բեկ գյուղը կնքեց իր ճաշակին համապատասխան՝ Կուշչի, Ղուշչի, Ղուշչիբալաք, որ թարգմանվում է բազեպան (բազեպանը թագավորի, իշխանի, նախարարի տան պաշտոնյա էր, Բզնունի՝ բազեպանի տոհմը), բազե՝ դաստակի վրա:
Բարբարոսները հաճախ են ավերել Վայոց ձորի բնակավայրերը, կողոպտել եկեղեցիները, դպրության օջախները: Գավառի շեների կազմում Կեչուտը նույնպես ենթարկվել է բոլոր փորձություններին: 1604 թվականին Պարսկաստանի Շահ-Աբբասը բռնագաղթի ենթարկեց նաև Վայոց ձորի բնակչությանը, քշեց իր երկիրը: Կեչուտի բնակիչների նախնիներին, գավառի մյուս տարագիրների հետ բնակեցրին Սալմաստի և Խոյի գավառներում: Ռուս-պարսկական 1828թ. պատերազմում Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը և Արցախը անցան Ռուսական կայսրության տիրապետության տակ, որի շնորհիվ հարյուր-հազարավոր հայ ընտանիքներ վերադարձան իրենց նախնիների երկիր: Կեչուտ գյուղը 1828 թ.-ից մտել է հայկական մարզի մեջ: 1849-1917 թվականներին Երևանի նահանգի Նախիջևան գավառի, 1920թ. խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ Շարուր-Դարալագյազի, իսկ 1931թ. նախկին Ազիզբեկովի շրջանի, ապա 1996թ. ՀՀ Վայոց ձորի մարզի բնակավայրերից է: Կեչուտ է վերանվանվել 12.11.1946թ. հրամանագրով:
Կեչուտի տարածքում կան և պահպանվում են հնէաբանական նյութեր, որոնք բնակավայրի կառուցման ժամանակաշրջանը հասցնում են մինչև նոր քարե դար: Դրանք մերձակա տարածքում եղած հին բնակավայրերի հետքերն են՝ շրջակա լեռներում պատկերված հարյուրավոր ժայռապատկերներ, կործանված խաչքարեր, հողածածկ գերեզմաններ: Գյուղի մեջ մինչև անցյալ դարի քսանական թվականները պահպանվել էին երեք եկեղեցիներ, որոնք իրենց ճարտարապետական ոճով պատկանում են համապատասխանաբար 7-13-17-րդ դարերին: Ավելի հները կիսավեր էին: 7-րդ դարի եկեղեցին գտնվում էր գյուղի արևմտյան եզրին՝ Արփա գետի մերձափնյա բլրակի վրա: Բազիլիկ շենք էր: Եկեղեցու շուրջը շատ հին գերեզմանատուն կար, որտեղ կանգնած է եղել հնագույն մի խաչքար՝ 886թ. արձանագրությամբ: Այս և շատ խաչքարեր 1930-ական թվականներին տարել են և դրանցով Արփա գետի վրա կամուրջը նորոգել: 1981թ. կամուրջը լճի տակ մնալու պատճառով քանդվեց, և նշված խաչքարը «Էլեկտրոն» պանսիոնատի տնօրեն Վիլսոն Առաքելյանը տեղափոխեց և տեղադրեց առողջարանի հրապարակում: Երկրորդ եկեղեցին գտնվում էր գյուղի մեջ՝ նախորդից քիչ դեպի արևելք, նախկին դարբնոցի մոտ: Այդ խոշոր շենքից պահպանվել էին արևելյան ծայրը՝ կիսակլոր, աբսիդի և արևմտյան պատի հետքերը: Եկեղեցու շուրջը եղել է մեծ գերեզմանոց՝ բազմաթիվ խաչքարերով, որոնք նույնպես ամբողջովին քանդվել են: Եկեղեցին և գերեզմանոցը պատկանել են 13-14-րդ դարերին: Երրորդ եկեղեցին գտնվում էր նախկին գյուղի կենտրոնական մասում՝ աղբյուրից քիչ վերև: Բավականին մեծ շենք է եղել՝ եռանավ բազիլիկ ձևով: Ներսում ունեցել է չորս մույթեր, ծածկը եղել է թաղակապ, շարված էր կիսատաշ որձաքարով, պատերի մեջ օգտագործել էին հին գերեզմանաքարեր և քանդակազարդ խաչքարեր: Ավերակ վիճակում էր՝ ներսը լցված հողով: Այս եկեղեցին էլ հավանաբար 17-18-րդ դարերի կառույց էր:
Կեչուտի ջրամբարը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Ջրամբարի շինարարական աշխատանքները սկսվել են 1967 թվականին: Կառուցվել է 1981 թվականին: Ընդհանուր ծավալը 8 միլիոն մ3 է, օգտակար ծավալը՝ 3,5 միլիոն մ3, հայելու մակերեսը 1,2 կմ2: Պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ: Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից: Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը: Կեչուտի ջրամբարի կողքին է գտնվում Ս.Գայանե կույսի անունը հավերժացնող մատուռը: Ս. Գայանեն գմբեթավոր փոքրիկ մատուռ է, ունի մեկ խորան, մկրտության ավազան և արևմտյան կողմից երկաթյա դուռ: Մատուռը լուսավորվում է 9 փոքրիկ լուսամուտների շնորհիվ: Ս. Գայանե մատուռը կառուցվել է 2007թ. Ալիկ Հովհաննիսյանի բարերարությամբ և ունի իր արձանագրությունը. «Կառուցաւ զմատուռս Ս. Գայանեայ բարերարութեամբ Ալիկ Հովհաննիսեանի և թող Աստուած առավելով զգործս բարիս ի Հայաստան աշխարհի ճարտարապետ Լևոն Օհանյան վարպետ Յուրի Առաքելյան»: Մատուռն օծվել է 2007թ. նոյեմբերի 17-ի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով:
Գյուղի մշտական բնակչության թիվը կազմում է 863 մարդ, այդ թվում տղամարդիկ՝ 430 և կանայք՝ 433: Բնակչության մի մասի նախնիները այստեղ են փոխադրվել Նախիջևանի Զնաբերդ և Զանգեզուրի տարբեր գյուղերից:
Բնակչության սոցիալական և տարիքային կազմն այսպիսին է՝
- 0-4 տարեկան՝ 46 մարդ
- 5-9 տարեկան՝ 51 մարդ
- 10-18 տարեկան՝ 125 մարդ
- Աշխատունակ տարիքի բնակչություն՝ 580 մարդ
- Կենսաթոշակառուներ՝ 97 մարդ
- Հաշմանդամներ՝ 47 մարդ:
Կեչուտի բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային ու կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 195 գյուղացիական տնտեսություն: Անասնագլխաքանակը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- Խոշոր եղջերավոր անասուններ՝ 915 գլուխ
- Խոզեր՝ 141 գլուխ
- Բանող անասուններ՝ 14 գլուխ
- Մեղվաընտանիքներ՝ 277:
Հողեր (ընդամենը)՝ 5061,3 հա, այդ թվում՝
- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1993,39 հա, որից՝
- վարելահողեր՝ 673,16 հա
- խոտհարքներ՝ 506,32 հա
- արոտներ՝ 759 հա
- այլ հողատեսքեր՝ 54,91 հա
- Բնակավայրերի հողեր՝ 67,06 հա
- Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր՝ 15,12 հա
- Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 29,46 հա
- Հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 2480,2 հա
- Անտառային հողեր՝ 348,72 հա
- Ջրային հողեր՝ 127,35 հա:
Այժմ Կեչուտում գործում են մեկ հանրակրթական դպրոց, Ջերմուկի թիվ 1 արվեստի դպրոցի, ինչպես նաև <<Զատիկ>> մանկապարտեզի մասնաճյուղերը:
Բնակավայրի վարչական ղեկավարի էլ.փոստի հասցեն՝ sedrak-asatryan51@mail.ru
Բնակավայրի ղեկավարի հեռախոսահամարը՝ 094051008
Բնակավայրի հեռախոսային կոդը՝ 287
Բնակավայրի փոստային դասիչը՝ 3703:
Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակույթային հուշարձաններով, ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով հարուստ մի բացօդյա թանգարան: Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ , փափուկ և արևոտ ձմեռը:Հարկ է նշել ,որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը:
1967 թվականից հանրապետական ենթակայության և 1970 թվայանից միութենական նշանակության առողջարանների կարգը դասված քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում առողջարանների ,հյուրանոցների, պանսիոնատների, համաբուժարանների, ըմպելասրահի, լողավազանների ,մարզահրապարակների, կինոթատրոնի, հասրակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները:
Ջերմուկի հրաշք ջուրը
Կա մի լեգենդ ,որի համաձայն , շատ վաղուց,երբ մարդու ապրուստի հիմանական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով: Եվ ահա , մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Երիտասարդ եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել: Որսորդը կրնկակոխ հետևում է նրան:Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին , նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը: Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է Ջերմուկ ջրի համբավը աշխարհեաշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը:
Ջրահարսի վարսերը
Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում , ժողովուրդն անվանել է Ջրահարսի վարսեր և հյուսել իր մյուս լեգենդը:
Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում , անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում :Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին,քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ:
Իշխանը շուտով իմանում է այդ մասին՝ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ համդիպի հովվի որդուն, թող ևրահարս դառնա ուջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձրունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը.գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճը թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է Ջրահարսի վարսեր:
Ֆիդայինների արձանաշարը
Ջերմուկի անտառային կածանում է գտնվում ֆիդայիններին նվիրված արձանաշարը՝ Աղբյուր Սերոբի, Արաբոյի, Սոսեի, Նիկոլ Դումանի, Հրայր Դժոխքի և Մախլուտոյի, որոնք պատրաստված են բազալտից 1988-1992 թվականներին և որի հեղինակն է քանդակագործ Հովհաննես Մուրադյանը:
Սուրբ Գայանե եկեղեցին
Սուրբ Գայանե կույսի անունը կրող Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Ջերմուկ քաղաքում:Կառուցվել է 2007 թվականին Աշոտ Արսենյանի բարերարությամբ: Եկեղեցին օծվել է 2007 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից:
Եկեղեցու ներսի արևմտյան դռան վերևում կա կառուցման մասին արձանագրություն . Ի Հայրապետութեան Տ.Տ Գարեգինի Բ եւ յառաջնորդութեան Տ.Աբրահամայ եպս-ի կառուցաւ զեկեղեցիս Ս,Գայանեայ բարերարութեամբ Աշոտ Արսենեանի ի թիվ 2007 ճարտարապետ Սամվել Աղաջանեան:
Սուրբ Գայանե եկեղեցին պարզ գմբեթավոր փոքրիկ եկեղեցի է, ունի մեկ խորան, մկրտության ավազան, երկու ավանդատուն, երկու փայտաշեն դռներ՝ արևմտյան և հարավային կողմերում:Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 8 նեղ ու փոքրիկ լուսամուտների ու մեկ մեծ ջահի շնորհիվ:
Եկեղեցին նեսից զարդարված է 6 մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Սուրբ Աստվածածնի և Սուրբ Գայանե կույսի նկարները:Գմբեթի կաթողիկեի ու 4 սյուների միջև պատկերված են 4 ավետարանիչների որմնանկարները, իսկ գմբեթի մեջ գրված է. Փառք Քեզ Տեր Աստված մեր, որ լսեցիր մեր Աղոթքը:
Սուրբ Գայանե եկեղեցու ուխտի օրերն են՝
Վարդան Մամիկոնյանի անձեռակերտ հուշարձանը
Վարդան Մամիկոնյանի հուշարձանը երկրաբանական բնության հուշարձան է:Գտնվում է Կեչուտի ջրամբարից 2 կմ հարավ՝Արփա գետի կիրճում՝Վայք- Ջերմուկ հին ճանապարհին: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում՝ 2008 թվականի օգոստոսի 14-ից:
Ըմպելասրահը
Ըմպելասրահը կառուցվել է 1966 թվականին ,որի հեղինակն է ճարտարապետ Գ.Թամանյանը:
Իսրայել Օրու արձանը
Իսրայել Օրու արձանը տեղադրվել է քաղաքի մուտքի մոտ 2004 թվականին, որի հեղինակն է ՝ քանադակագործ Գագիկ Ստեփանյանը:
Նվիրված է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրու հիշատակին:
Ընդգրկված է Ջերմուկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Ջերմուկի ճոպանուղին
Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից:
Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյունների միջև եղած բարձրության տատարբերությունը 400մ է,: Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան- սևճարան: Ունի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը՝ 1550մ:Տեղերի թիվը 200: Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, սրճարան և ավտոկայանատեղի:
Ջերմուկի պատկերասրահը
Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1972 թվականին: Ցուցադրվում են կերպարվեստի հա վարպետների ՝ Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Արա Հարությունյանի, Կալենց ամուսինների, Հակոբ Հակոբյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները: Պարբերաբար փոփոխվում են ցուցանմուշները և կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ:
Սայաթ-Նովայի տաք աղբյուրները
Ջերմուկ քաղաքի բազմաթիվ հրաշալիքներից կարելի է առանձնացնել բնական հանքային ջրի աղբյուրները՝գեյզերները,որոնց բուժիչ հատկությունների մասին հիշատակվել են դարեր առաջ:Դեպի Սայաթ-Նովայի տաք աղբյուրներ տանող ճանապարհը դժվարանցանաելի են:Աղբյուրները 7 րոպեն մեկ սկսում են դուրս ցայտել:Գեյզերից մի փոքր հեռու գտնվում է ևս մի գեյզեր՝ Օձի աչք անվանումով:
»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ/2018թ.
ՀԱՄԱՅՆՔ
ՋԵՐՄՈՒԿ
ՄԱՐԶ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Ջերմուկ
Ջերմուկում հայտանաբերված հին ավազանի մնացորդները վկայում են, որ միջին դարերում մարդիկ օգտվել են ջերմուկներից: Հին ավազանը կարգավորվել է 19-րդ դարի երկրորդ կեսերին, երբ Ջերմուկը մտավ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ:
Համայնքի կազմում է նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը, իսկ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2016 թվականի փոփոխությամբ Ջերմուկ քաղաքային համայնքին են միացել նաև Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը:
Արփայի մեջ թափվող վտակի գետաբերանի մոտ առաջացել է մի քանի տասնյակ մետր բարձրության հանքային ջրվեժ: Ջերմուկը հայտնի է Արփայի հատկապես աջ և ձախ ափերին գտնվող 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև «Նարզան» տիպի ջուր, բուժիչ ցեխ, ապակու հումք (կվարցիտներ)։
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։
Ջերմուկի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1945 թվականին ճարտարապետ Պ.Մսրյանի կողմից, 1952 թվականին՝ երկրորդը` ճարտարապետ Փ.Մանուկյանի կողմից, իսկ վերամշակվել է 1960-1962 թվականներին, որով և սկսվել է Ջերմուկի կառուցապատման նոր փուլը: Արփայի կիրճի վրա 1975 թվականին կառուցված մեծ կամուրջը հնարավորություն է տվել բնակելի շինարարությունը կենտրոնացնել ձորի ձախափնյակում՝ երկու միկրոշրջանների բնակիչների համար: 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց՝ ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ 1990-ական թվերի վերջերից։
Կեչուտ
Գնդեվազ
Գնդեվազը երեք կողմից շրջապատված է գեղեցիկ անտառներով, ոչ այնքան բարձր սարերով և մի կողմից Արփա գետը տանող խորը ձորով: Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց ձորի գավառի հնագույն բնակավայրերից է: Մեզ հասած առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց ձորի Գնդեվանք եկեղեցին կառուցելու հետ հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին: Գնդեվանքը միջնադարյան եկեղեցական համալիր է համարվում: Գտնվում է Գնդեվազից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Նա Վասպուրականի գահերեց իշխան Գրիգոր-Դերենիկ Արծրունու դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը: Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը: Արձանագրությունը ասում է հետևյալը. Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա և եդի ակն ի վերայ:
Գնդեվազի պատմամշակույթային կոթողներից է նաև Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 931-936 թվականներին: Կառույցը սրբատաշ բազալտով է ,քառախորան, արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով:Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված:Ներսում ՝ գմբեթի առագաստների վրա կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները:
Գնդեվազում պատմական հնություններից են նաև Սբ. Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686թ.) և 11-րդ դարի ջրանցքը: Ջրանցքը կառուցվել է 1008թ. Սյունիքի Վասակ թագավորի ժամանակ: Համարվում է միջնադարի ջրաշինական հազվագյուտ կառույց, որը 1960 թվականի հիմնարար նորոգումից հետո ոռոգում է Գնդեվազ գյուղի և Ջերմուկի քաղաքամերձ հողատարածքները: Սկիզբ է առնում Որոտանի ավազանից: Երկարությունը 15.4 կմ է, ջրթողունակությունը՝ 0.7 մ3/վ: Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողերը,այժմ՝ մոտ 1000հա:
Գնդեվազից 2 կմ հարավ-արևմուտքում է գտնվում Գնդեվանքի համալիրը (10-17) դարեր և իջևանատունը (10-13) դարեր, գյուղի հյուսիսային մասում՝ (17-18) դարերի պարիսպը, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռը 19 դար, ավերակ եկեղեցին 17-18 դարեր, բերդի ավերակներ՝ ուշ միջնադար և 11-19 դարերի խաչքարեր:
Հերհեր
Կարմրաշեն
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆՆԿԱՐԱԳԻՐ
Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում, (պատմական Սյունիք նահանգի Վայոց ձորի գավառի տարածքում), մարզկենտրոնից 50կմ հյուսիս-արևելք, մայրաքաղաք Երևանից 173 կմ հեռավորության վրա:
Վարչական տարածքը՝ շուրջ 5.5 հազար հեկտար է: Երևանի հետ կապվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից Ջերմուկ-Երասխ-Երևան մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170 կմ: Քաղաքը Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց գտնվում է 24կմ հեռավորության վրա:
Քաղաքը շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Շրջապատն անտառապատ է: Անտառների մի մասը տնկել են 1980-1990-ական թվականներին:
Հերհեր գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում: Գյուղի հեռավորությունը Ջերմուկ քաղաքից 10 կմ է, մարզկենտրոնից՝ 38 կմ, մայրաքաղաքից՝ 162 կմ: Ծովի մակարդակից բարձր է 1750 մ: Բնակավայրի վարչատարածքային միավորը կազմում է 155,486 կմ2:
Կարմրաշեն գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Վայոց լեռան ստորոտում, Հերհեր գետի վերին հոսանքի բարձրադիր սարավանդում: Գյուղի հեռավորությունը Ջերմուկ քաղաքից 7 կմ է, մարզկենտրոնից՝ 39 կմ, մայրաքաղաքից՝ 160 կմ: Ծովի մակարդակից բարձր է 2060 մ: Սահմանակից է՝ հյուսիս-արևելքից՝ Ջերմուկ քաղաքին, արևելքից՝ Հերհեր, հարավ-արևմուտքից՝ Մալիշկա, հյուսիս-արևմուտքից՝ Գողթանիկ գյուղերին: Բնակավայրի վարչատարածքային միավորը կազմում է 142,3354 կմ2:
3. ՀԱՄԱՅՆՔԻԿԼԻՄԱՅԱԿԱՆՀԱՄԱՌՈՏԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումներիմիջինտարեկանքանակը (մմ)
670-800
Օդիմիջինջերմաստիճանըհունվարին(0C)
-9
Օդի միջինջերմաստիճանը հուլիսին (0C)
+14 - +20
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ջերմուկ /համայնքի կենտրոն/
-
1.2) Կեչուտ
2
1.3) Գնդեվազ
9
1.4) Հերհեր
10
1.5) Կարմրաշեն
7
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
Ազիզբեկով
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
160-173
3.2) մարզկենտրոնից (կմ)
35-50
3.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ)
22-60
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
18-35
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
12-24
3.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ)
60-100
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
1750-2080
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
499.4053
49940.53
6․Սահմանակից համայնքների անվանումները
Զառիթափ, Վայք, Եղեգնաձոր, Գլաձոր, Եղեգիս
7. Համայնքապետարանիէլեկտրոնային փոստի հասցեն
jermuk.vayotsdzor@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
jermuk.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
093.07.07.77
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
0287.2.12.17, 060.74.70.77
11․Համայնքի հեռախոսային կոդը
0287, 028793, 028293, 028297
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
3701
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2018թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
9276
2. Գրանցված ծնունդների քանակը
60
2. Մահացության դեպքերի քանակը
49
3. Ամուսնությունների քանակը
39
4. Ամուսնալուծությունների քանակը
5
5. Տնային տնտեսությունների թիվը
2293
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
247
7. Կենսաթոշակառուների քանակը
1358
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
407
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
4
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
0
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
5. Հանրակրթականդպրոցների քանակը
6
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններիքանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
1
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
293578
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
139
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
455
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
24931.36
3.Բնակավայրերիընդհանուրտարածքը(հա)
661.01
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
2210
6. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
2338
7. Խոզերի գլխաքանակը
452
8. Գյուղատնտեսական տեխնիկա
92
8.1տրակտորներ (քանակը)
72
8.2կոմբայններ (քանակը)
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
658
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
69
2. Համայնքումգազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
167.65
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
28
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուրավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
3
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաներիքանակը
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաներիքանակը
6.9 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
հանրապետական նշ. 17 կմ
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1.Ընդամենըեկամուտներ
456374.374
454117.68
2. Հարկայինեկամուտներ, ընդամենը
այդթվում`
79958.2
74932.93
2.1 հողիհարկ
21809
21287.98
2.2 գույքահարկ
51034.8
47812.45
3. Պաշտոնականտրանսֆերտներ, ընդամենը
104416.40
3.1 դոտացիա
98848.80
3.2 սուբվենցիա
4900.9
4.Մուտքերհողիօտարումից
546.981
41114.853
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենըծախսեր
460664.30
448295.219
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները(հազ. դրամ)
1. Ընդամենըֆոնդայինբյուջեիեկամուտներ
45649.837
Ֆոնդային բյուջեի ծախսեր(հազ. դրամ)
250052.00
58200.895
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
որից՝
1.1 համայնքային ծառայողներ
37
24
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
101677.5
3. Ավագանու անդամների թվաքանակը
11
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
-ասֆալտի բացակայություն և դրա քայքայված շերտ
-գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտի բացակայություն և գերեզմանատան պարսպի բացակայություն
-ասֆալտապատում
-ճանապարհի ասֆալտապատում և գերեզմանատան պարսպապատում
-ասֆալտի շերտի բացակայություն
-քայքայված կոյուղագիծ
-քայքայված տանիքներ
-կոյուղագծի վերանորոգում
-տանիքների վերանորոգում
-ոռոգման ջրի ջրամատակարարման դժվարություններ
-ոռոգման ցանցի ընդլայնում
-գյուղմթերքի իրացման դժվարություններ
-գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունների ստեղծում
-ճանապարհի անանցանելիություն, ասֆալտբետոնե շերտի բացակայություն
-ջրատարերի մաշվածություն
-գործազրկություն
-գրունտային լիցք, ասֆալտապատում
-խողովակաշարի փոխարինում
-աշխատատեղերի ստեղծում
Facebook
Location on Google Maps
YouTube