|
07.01.25
ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
|
ՍԵՂՄԱԳԻՐԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻԲաղադրիչ 1․Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում1-ին ուղղություն– այգեհիմնում (ժամկետ մինչև 2025թ․)0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար)-500 հա այգեհիմնումԱյգեհիմնում կարելի է կատարել հետևյալ պտղատեսակներով՝Ծիրանենի, դեղձենի, սալորենի և շլորենի, կեռասենի, բալենի, նշենի, նեկտարենի, խնձորենի, տանձենի, սերկևիլենի, ընկուզենի, տխիլենի, պիստակենի, ժորենի (արևելյան խուրմա), թզենի, նռնենի, շողպար (կիվի), խաղող (այգու հիմնում իրականացնել միայն տեխնիկական գինեմետ սորտերով, և սորտերը նախապես համաձայնեցնել նախարարության հետ), հատապտուղներ։Գնահատված ծախս 1 հա հաշվով՝ ըստ տարբեր մշակաբույսերի–7.27-35․25 մլնդրամ(ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը)Վարկի ...
Մանրամասն |
|
03.01.25
Համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ամանորյա ուղերձը
|
Ճանապարհելով 2024 թվականը բոլորս մտովի վերլուծում ենք, թե ինչ արդյունքներով ենք փակում այն։ Անցնող տարին հարուստ էր թե' պետական, թե' մասնավոր սեկտորի կողմից իրականացվող ծրագրերի քանակով ու ծավալով: Պետք է պարզապես նայել այսօրվա`ամեն օր վերափոխվող Ջերմուկին։Տարին ամփոփելու փոխարեն, բացառության կարգով, ամփոփեմ իմ պաշտոնավարման մի քանի տարին (2021-2024թթ)։ Նախընտրական ծրագրի 80 տոկոսը այսօր արդեն իրականություն է (ինչպես խոստացել էի), քանի որ ինձ համար միշտ նախընտրելի է ծրագրերի ու նպատակների մասին ոչ թե խոսելը, այլ աշխատանքով ապացուցելը։Եվ ինչպես նախկինում նշել եմ` բարեկարգ ու մաքուր փողոցներն անչափ կարևոր են զբոսաշրջային քաղաքի համար, բայց զարգանալու և առաջ գնալու համար անհրաժեշտ են նաև ներդրումային ...
Մանրամասն |
|
03.01.25
Ավանդույթ կա՝ առաջնագծում կանգնած մեր զինվորին հենց տեղում շնորհավորելու
|
Ավանդույթ կա՝ առաջնագծում կանգնած մեր զինվորին հենց տեղում շնորհավորելու, քաջալերելու և բարի ծառայություն մաղթելու։ Շնորհավորում եմ մեր երկրի սահմանները պահող զինվորին՝ ով ամուր կանգնած է առաջնագծում, և ում շնորհիվ մենք բոլորս հնարավորություն ունենք այսօր նշելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Շնորհակալություն եմ հայտնում նրանց` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար:
|
|
30.12.24
Առատ ձյան տեղումներ՝ Ամանորին ընդառաջ
|
Վաղ առավոտից ընթանում են ճանապարհներիի, փողոցների և բակերի մաքրման աշխատանքները, բացառելու համար տոնական օրերին առատ տեղումների հետևանքով առաջացող խոչնդոտները՝ ջերմուկցիների և հյուրերի համար։ Լուսանկարները՝ մեր ֆեյսբուքյան էջում։
|
|
28.12.24
Դեպի Ջերմուկի խորհրդանիշ` "Եղնիկ" տանող ճանապարհը ևս մաքրվում է
|
Դեպի Ջերմուկի խորհրդանիշ` "Եղնիկ" տանող ճանապարհն ու արձանի հարակից տարածքն այս պահին մաքրվում է (փողոցներին և բակերին զուգահեռ), քանի որ բոլոր հյուրերն այստեղ լինելու ընթացքում անպայման այցելում են "նրան"։ Լուսանկարները մեր պաշտոնական էջում
|
|
28.12.24
Ջերմ Ամանոր Ջերմուկում
|
Կարևոր քայլ եմ համարում նման միջոցառման կազմակերպումը հենց մեր քաղաքում` ինչի շնորհիվ էականորեն փոխվում է քաղաքի կյանքի ռիթմն ու նախատոնական տրամադրությունը։ Իսկ ովքեր չեն եղել Ջերմուկում` ձմռանը, խորհուրդ եմ տալիս անցկացնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը հենց այստեղ։ Առաջարկվող ծառայությունների որակով մեր քաղաքը մրցունակ է աշխարհում հայտնի առողջարանների հետ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |