|  | 
				| 
                    
                        | 15.10.25  
                                    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին |  
                        | ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին։Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Արսենյանը տեղյակ է մարզին, մարզի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Կոլյա Միքաելյանին` իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի համար։Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին, ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ աշխատելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի։   |  | 
				| 
                    
                        | 14.10.25  
                                    Ջերմուկը՝ արաբական առաջատար լրատվական պորտալի էջերում։ Sabq.org-ը, հրապարակել է հոդված՝ «Ջերմուկը՝ Հայաստանի բժշկական տուրիզմի մայրաքաղաքը, հայտնի է իր տաք աղբյուրներով» վերնագրով |  
                        | Արաբական առաջատար լրատվական պորտալը՝ Sabq.org-ը, հրապարակել է հոդված՝ «Ջերմուկը՝ Հայաստանի բժշկական տուրիզմի մայրաքաղաքը, հայտնի է իր տաք աղբյուրներով» վերնագրով, որտեղ առանձնացված են քաղաքի բուժական ռեսուրսները, հանքային ջրի յուրահատուկ հատկությունները, ինչպես նաև հանգստի և առողջության վերականգնման լայն հնարավորությունները։Հրապարակումը կարևոր քայլ է՝ միջազգային հարթակում Ջերմուկի ճանաչելիությունն առաջ մղելու գործում։Հայերեն թարգմանությունը՝ ստորև Ջերմուկ քաղաքը Հայաստանում համարվում է բուժական տուրիզմի ամենանշանավոր ուղղություններից մեկը․ այստեղ հիասքանչ բնությունը միահյուսվում է առողջապահական ավանդույթների հետ, որոնք ձգվում են տասնամյակներ։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 2,080 ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 09.10.25  
                                     Հեղինակավոր Forbes ամսագիրն անդրադարձել է մեր երկրին, որտեղ առանձին հատված կա նաև Ջերմուկի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ |  
                        |   Հեղինակավոր Forbes ամսագիրն անդրադարձել է մեր երկրին, որտեղ առանձին հատված կա նաև Ջերմուկի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ։  Forbes-ի հետ հարցազրույցում Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան ը ներկայացրել է քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրերը և միջազգային մակարդակով ճանաչման կարևորությունը։Հոդվածում ընդգծվել են քաղաքի հրաշալի բնությունը, բուժիչ հանքային ջուրն ու զարգացման նոր հնարավորությունները։  Ջերմուկը դառնում է տարածաշրջանի ամենապահանջված առողջարանային ուղղություններից մեկը։ |  | 
				| 
                    
                        | 06.10.25  
                                    «IMR» մարքեթինգային հետազոտական ընկերությունը փնտրում է սպասարկման որակի գնահատմամբ հետաքրքրված անձանց |  
                        | Հարգելի ջերմուկցիներ, «IMR» մարքեթինգային հետազոտական ընկերությունը փնտրում է սպասարկման որակի գնահատմամբ հետաքրքրված անձանց։ Գրաֆիկը` ճկուն։ Աշխատանաքը համատեղելի է գրեթե ցանկացած զբաղվածության դեպքում:  «IMR» ընկերությունն արդեն 15 տարուց ավել իրականացնում է գործունեություն` ուղղված Հայաստանի մարզերում, քաղաքներում և գյուղերում աշխատաշուկայի զարգացմանն ու սպասարկման ոլորտի որակի բարձրացմանը։ Ընկերությունը պատրաստ է  տրամադրել աշխատանք, որին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք։ Աշխատանքը կորդինացվելու է հեռահար։Աշխատանքն իրականացվելու է սպասարկման ոլորտի որակի գնահատման ուղղությամբ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 05.10.25  
                                    Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ |  
                        | Սիրելի’ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Մեր արժեքների պահպանման, պետության հզորացման և ազգային նպատակների իրականացման գործում անփոխարինելի է ձեր դերը։ Թե ինչպիսի կրթական մակարդակ կունենա երկրի ապագան կերտող այսօրվա պատանին, կախված է ձեզանից: Ձեր գիտելիքն ու փորձը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը խիստ անհրաժեշտ են մատաղ սերնդին դաստիարակելու գործում, ովքեր դեռ կանգնած են կյանքի նպատակ և ուղի ընտրելու խնդրի առջև։ Մաղթում եմ ձեռքբերումներ ու հաջողություններ` ձեր ընտրած պատասխանատու և արժանապատիվ գործում։ |  | 
				| 
                    
                        | 03.10.25  
                                    ✅"Կեչուտ բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում" ծրագիր |  
                        |  Ջերմուկ խոշորացված համայնքի Կեչուտ բնակավայր Մասնակցային բյուջետավորում 2025 "Կեչուտ բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում" ծրագիր--------------------------------------------------------------- Իրականացվում է խմելու ջրի հիմնական խողովակաշարերի փոխարինում՝ ինչը կապահովի բնակիչներին անվտանգ և կայուն ջրամատակարարում:  Նպատակներ․ Կրճատել ջրի կորուստները և ապահովել բնակիչներին որակյալ և անխափան ջրամատակարարում Բարելավել համայնքի ենթակառուցվածքային պայմանները   Ապահովել ցանցի երկարակեցությունն ու արդյունավետ կառավարումը Հիմնական աշխատանքներ․ Հին, մաշված խողովակաշարի ապամոնտաժում  Նոր, բարձր դիմացկունության խողովակների տեղադրում: |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |