Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 997
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինչպե՞ս ընդունել երեխային մանկապարտեզ

Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 09-00-ից մինչև 17-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ջերմուկի համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ»  ՀՈԱԿ-ում 2017 թվականի ծնողական վճարի չափ սահմանվել է մեկ երեխայի հաշվով Ջերմուկ քաղաքում՝ ամսական  7000 դրամ, Կեչուտ գյուղում և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2017 թվականի ծնողական վճարը՝ մեկ երեխայի հաշվով 5000 դրամ: Միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչվում է  50 տոկոսով:  Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա մինչև 05-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, քաղաքապետարանի հաշվի համարին: Ջերմուկ համայնքն այժմ ունի երկու գործող մանկապարտեզ: <<Զատիկ>> նախադպրոցական ուսումնական հաստատություն(հասցե`ք. Ջերմուկ, Ձախափնյակ 3/2 , Կեչուտ գյուղ, 8-րդ փողոց, 13 շենք,  հեռախոս` 098.17.50.71, տնօրեն` Գայանե Հովհաննիսյան); Ջերմուկ համայնքի <<Գնդեվազի  մանկապարտեզ>> ՀՈԱԿ (հասցե՝ 8 փողոց, 1 փակուղի, թիվ 3, տնօրեն՝ Սաթենիկ Ներսիսյան, հեռախոս՝ 077.19.55.44 ):

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՋԵՐՄՈՒԿԻ «ԶԱՏԻԿ» ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Պատասխանատու անձ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ (ՏՆՕՐԵՆ ՏԻԿԻՆ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 07/04/2017
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը Համայնքի ավագանու որոշում 16 հունվարի 2017 թվականի N 12-Ա
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner