Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.02.26 Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք

Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ 

✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ,

Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ   /jermukcity_official/

✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ

✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ինստագրամյան էջ /vahagn_arsenyan/

Մենք յութուբում՝  https://www.youtube.com/@jermukcity (new)

02.10.25 ԱՐԶՆԻ օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը
ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ հոկտեմբերի 5-ին ժամը 12:00 ԱՐԶՆԻ օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը:Փառատոնն իրենից ներկայացնում է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացնում նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստները, ապա՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Ցուցադրական հարթակում իրենց պատրաստի մոդելներով կամ ձեռքբերումներով են ներկայանում ինչպես անհատ ավիամոդելիստները, այնպես էլ՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Փառատոնն իր ձևաչափով միակն է Հայաստանում, որը համախմբում է ոլորտի մասնագիտական ներուժին՝ փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված ... Մանրամասն
01.10.25 ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է

ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 28-ին Ջերմուկ քաղաքում և նշված բնակավայրերի հանրակրթական դպրոցներում ժամը 10:00-ից 14:00 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն "Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում" թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: 

29.09.25 Հարգանքի տուրք` ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների
Հարգանքի տուրք` ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների (քաղաքային պանթեոնում ու զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանում)։
 
Լուսանկարները՝ մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում
25.09.25 Խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդես
2026թ. փետրվարի 16-18-ը Նյու Դելիի «Bharat Mandapam» համալիրում կայանալու է Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության կողմից կազմակերպվող անվտանգ, խելացի և կայուն քաղաքների նախագծման «Municipalika 2026» ցուցահանդեսը (https://www.municipalika.com/), որի ընթացքում առավել քան 500 քաղաքների 3 հազար պատվիրակների և առևտրի 10 հազարից ավել ներկայացուցիչների համար ցուցադրվելու են քաղաքների նախագծման առաջադեմ տեխնոլոգիաներ և տարբեր լուծումներ՝ խթանելով Հնդկաստանի պետական և մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատմանը։«Municipalika 2026» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նաև «Capex 2026» ցուցահանդեսը, որին ներկայացվելու են առաջադեմ շինարարական տեխնոլոգիաներ, ... Մանրամասն
21.09.25 Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության օրվա առթիվ
Այսօր հայ ժողովուրդը տոնում է իր համար ամենանվիրական ու ամենակարևոր օրը` հայ ազգի կայացման, հաղթանակների կերտման, հաղթահարված մարտահրավերների, նահատակված հերոսների, զոհողությունների ու կորուստների, նաև ապագայի հույսի ու անսասան կամքի խորհրդանիշ հանդիսացող օրը:
Բազմաթիվ հայորդիների կյանքի գնով ձեռք բերված անկախությունը թանկ է բոլորիս համար, և հենց այս փաստը կարևորելով, հատկապես շնորհավորում եմ մեր սահմաններին կանգնած հայորդիներին, մաղթելով անկոտրում կամք ու հաղթական վերադարձ:
Շնորհավոր մեր երկրի անկախ ու աննահանջ ընթացքը!
Փառք ու խոնարհում բոլոր նահատակված հերոսներին...
 
 
 
Աղբյուրը՝ համայնքի ղեկավարի պաշտոնական էջ։
21.09.25 Հայտարարություն!
Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը տեղեկացնում է «Gamechangers։ Earth Mode» 5 ամսյա կրթական ԱՆՎՃԱՐ ծրագրի մեկնարկի մասին: Այն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Game Changers Coalition»-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ ՁԻՀ-ի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Սյունքում՝ «Sisian Co-creation lab»-ի ու «Agarak Co-creation lab»-ի հետ համագործակցությամբ, և ֆինանսավորվում է «Ավստրիայի Զարգացման Գործակալության» (ADA) կողմից՝ «Ավստրիայի Զարգացման Համագործակցության» միջոցներով։Ծրագիրը նախատեսված է Հայաստանում՝ հատկապես Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner