Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագիր N 5
 
Անվանում«Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցում, «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի մասնակի վերանորոգում, մանկապարտեզների բակերի բարեկարգում» սուբվենցիոն ծրագիր
Նպատակ

Ջերմուկ քաղաքի նախկին ամբուլատորիան կառուցվել է 2003, որոշակի ժամանակ գործել որպես մանկական պոլիկնինիկա և ատամնաբուժարան, որից հետո շինությունում որևէ կազմակերպություն գործունեություն չի իրականացրել, ինչ հետևանքով շոինությունն սկսել է քայքայվել: «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքը վերանորոգվել է 2011թ.-ին, 2019-ին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է տանիքը, սակայն բակն անբարեկարգ է:

Նախատեսվում է

- 187,64 քմ մակերեսով ամբուլատորիան վերակառուցել մանկական զարգացման կենտրոնի, փոխել պատուհանները 16 հատ, 12 ներսի և 1 դրսի փայտե դեֆորմացած դռների փոխարինում, մասնակի վերանորոգել տանիքը /տանիքածածկի վնասված փայտանյութի, քայքայված թիթեղի ապամոնտաժում, նոր փայտանյութի և նույն տեսքով, որակյալ թիթեղի մոնտաժում/, արտաքին պատերի բետոնե սվաղի վնասված հատվածները նորոգել, անցկացնել տաք և սառը ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, ջեռուցման համակարգ, իրականացնել շինության ջրամեկուսացում, վերակառուցել սանհանգույցը, կատարել սալիկապատում կատարել ներքին օգտագործվող մակերեսի ձևափոխում` շինությունը դարձնելով մանկապարտեզի ենթակայության մանկական զարգացման կենտրոն, որտեղ մասնագիտական ծառայություններ կմատուցվեն կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Կենտրոնի բակում կառուցել 200 քմ մակերեսով խաղահրապարակ նշված երեխաների համար, խաղահրապարակը դեկորատի ճաղերով ցանկապատել 1.5մ բարձրությամբ:

-վերանորոգել և ասֆալտապատել Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի Ձախափնյա թաղամասի մասնաշենքի 500քմ մակերեսով բակը` կատարելով հին ասֆալտի վնասված և ճաքած հատվածների քանդում, եզրաքարերի հեռացում, նոր եզրաքարերի տեղադրում և մանր ասֆալտի 5-6 սմ շերտի իրականացում,

-«Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքում սննդի պահեստի և հանդերձարանի վերանորոգում` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի  20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին  թիվ 857 հրամանի պահանջների: Անհրաժեշտ է վերանորոգել և ասֆալտապատել մասնաշենքի 400քմ մակերեսով բակը` կատարելով Նախապատրաստական և հիմնային շերտի ստեղծում, նոր եզրաքարերի տեղադրում և մանրասֆալտի 5-6 սմ շերտի իրականացում, մուտքի աստիճանների վերանորոգում:

Ժամանակահատված06/03/2020 - 30/12/2020
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագրի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(12.78 Մբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner