Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
«ՍՊՈՐՏ-ԿՈՄՊԼԵՔՍ»   ԱՐԱՅԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ   07 փետրվար 2025 Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում «Սպորտ-կոմպլեքսի» կառուցում: Բնակչության՝ հատկապես երեխաների առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է։ Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության մշակույթի արմատավորման համար մեծ նշանակություն ունի նպաստող միջավայրի և մատչելի ենթակառուցվածքների առկայությունը։ Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, խաղային տարածքների կրճատումը, նոր տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը և մի շարք այլ պայմաններ խիստ բացասաբար են ազդում երեխաների ֆիզիկական առողջ ակտիվության հնարավորությունների վրա։ Անհրաժեշտ պայմանների և համապատասխան մարզագույքի բացակայությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում շատ հաճախ ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը կրում են ձևական բնույթ։ Մարզական և ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցները պետք է կառուցվի քաղաքաշինական չափանիշների համաձայն և համապատասխանեցվեն ժամանակակից չափանիշներին, համալրվեն համապատասխան մարզական գույքով։ Միաժամանակ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան օգտվել այդպիսի կառույցներից:Գլխավոր նպատակն է ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ, իսկ մասնավոր նպատակը Կեչուտ բնակավայրում ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար հասանելի ենթակառուցվածքի՝ ներառյալ առնվազն երեք մարզաձևով զբաղվելու հնարավորությունը: Թիրախավորել բնակավայրում ունենալ առողջ ապրելակերպի ենթակառուցվածք, որը կներառի միաժամանակ ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մարզադաշտեր: Հիմնախնդիրներն է լուծել համայնքում առկա հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ներգրավմանը, ինչպես նաև մարզական առաջխաղացման ոչ բավարար համակարգի բարեկարգմանը, որը կխրախուսի սպորտով զբաղվելուն, թույլ տալով իրավասու կազմակերպությունների հետ համագործակցությամբ հայտնաբերել և աջակցություն ցուցաբերել տաղանդավոր մարզիկներին: -Արհեստական խոտածածկ (պոլիէթիլային կամ պոլիպրոպիլեն) 600քմ2, -Դարպաս իր ցանցով, -Վոլեյբոլի ցանց իր հենակներով , -Բասկետբոլի շիթ զամբյուղներով և հենակով (շիթի չափսեր ՝ 180*105սմ, նախատեսված է 5,6,7 համարների գնդակի համար, ցանցի հաստություն 8մմ) 2 հատ, -Վոլեյբոլի և բասկետբոլի դաշտի հողաշերտի ամրացում 300քմ2, -Ընդամենը՝ 6.500.000 ՀՀ դրամ
0 215
Այլ
Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում   Վարուժան Սարգսյան   19 փետրվար 2024 Ծրագրի նպատակը Ջերմուկի քաղաքային զբոսայգու մասնակի բարեկարգումն է։ 2021 թվականին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում, որի ընթացքում տեղադրվել են նոր եզրաքարեր և սալիկապատվել են ճեմուղիները։ Սակայն զբոսայգու մի հատվածը (այգու հիմնադիր Կ․ Ս․ Դրեպալոյի արձանից դեպի այգու վերջնամաս ընկած հատվածը) բարեկարգման ծրագրից դուրս է մնացել։ Չեն տեղադրվել նաև աղբամաններ, որը նպաստում է աղբի տարածմանը, ինչը հարիր չէ զբոսաշրջային քաղաքի կենտրոնին: Մասնակցային բյուջետավորման ծրագրով առաջարկում ենք բարեկարգել այգու նշված հատվածը՝ մոտ 3000 քմ մակերեսով, ձեռք բերել և տեղադրել 50 աղբաման, կառուցել ծաղկանոցներ, ինչը կամբողջացնի այգու հարդարված և բարելարգ տեսքը։ Քաղաքային զբոսայգու հիմնադրման ժամանակ տնկվել են հարյուրավոր բարդիներ, որոնց մեծ մասը չորացել է։ Անհրաժեշտ է նաև հատել և հեռացնել այգու չորացած ծառերը, որոնք ուժեղ քամուց և ձյան ծանրությունից կոտրվում ու վնասում են մյուս ծառերը։ Քաղաքային զբոսայգու հետագա պահպանման և սպասարկման համար, այդ թվում՝ ծառերի սանիտարական հատումները կազմակերպելու, ճեմուղիները նորոգելու, լուսավորության և ոռոգման համակարգը սպասարկելու համար, առաջարկում ենք ձեռք բերել մի շարք սարքավորումներ։ Նոր սարքավորումների շնորհիվ և Ջերմուկի կոմունալ տնտեսության ջանքերով կապահովվի ծրագրի շարունակականությունը, դրա արդյունքների պահպանությունը և խնամքը։ Ծրագրի շահառուներն են համայնքի շուրջ 8 հազար բնակիչները և մի քանի տասնյակ հազարի հասնող զբոսաշրջիկները։ Ծրագրի տեսանելիությունը ապահովելու համար՝ դրա իրագործման մասին հայտարարությունը կտեղադրվի համայնքապետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում։
0 195
Կանաչ քաղաք և բարեկարգում
ՋԵՐՄՈՑՆԵՐ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ   Մեսրոպ Հարությունյան   10 փետրվար 2025 Ջերմոցներ Ջերմ Ջերմուկում ծրագիրը համայնքի բնակիչների կողմից հավանության արժանանալու դեպքում,նախատեսվում է իրականացնել Ջերմուկ համայնքի երկու Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում:Ծրագրի նպատակն է երկու բնակավայրում կառուցել 50քմ մակերեսով պոլիկարբոնատե ծածկով մետաղյա կոնստրուկցիայով ջերմատներ որոնք կունենան օդափոխության համակարգ և ապահովված կլինեն կաթիլային ոռոգմամբ: Ջերմատներում երկու բնակավայրերի դպրոցների երեխաները կաճեցնեն ծաղիկներ,թփեր,և համայնքային զբոսայգիների կանաչապատման համար նախատեսված այլ բույսեր:Համայնքը երեխաների աճեցրած ծաղիկները և թփերը կգնի և կոգտագործի կանաչապատման աշխատանքներ իրականացնելու համար:Ծրագրի իրագործման դեպքում երեխաները ապահովված կլինեն աշխատանքով կսովորեն հողի հետ աշխատելու և բույսեր աճեցնելու հմտություններ,կստանան եկամուտ իրենց աշխատանքի դիմաց,իսկ համայնքը կունենա վստահելի գործնկեր կպատվիրի իրեն անհրաժեշտ բույսերի աճեցումը և գեղեցիկ կձևավորի իր զբոսայգիներն ու պուրակները:Ծրագրի նպատակն է ապահովվել երեխաներին աշխատանքով ,տալ եկամուտ ստանալու հնարավորություն,և համայնքին տալ հնարավորություն սեփական միջոցներով կանաչապատելու և գեղեցկացնելու իր այգիներն ու պուրակները: Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 3,000,000 դրամՅուրաքանչյուր ջերմոցի կառուցման համար նախատեսվում է 1,5 միլիոն դրամ:Ջերմատների ծածկը նախատեսվում է կատարել 8մմ հաստություն ունեցող պոլիկարբոնատե ճկվող լիստերով, 1քմ-արժեքը կազմում է 3670 դրամ: Պոլիկարբոնատե ջերմոցների առավելությունները.ջերմամեկուսացում,ամրությու և երկարակեցություն լույսի բաշխում,ցածր քաշը,երկարակեցություն 10-15 տարի: Ծրագիրը հաջողությամբ իրականացվելու դեպքում կա հնարավորություն որպեսզի այն հետագայում ընդլայնվի:
0 107
Կանաչ համայնք և բարեկարգում
Վրանային ճամբար Ջերմուկում   Հրայր Մկրտչյան   31 հունվար 2023 Ինչպես գիտենք, ամբողջ աշխարհում և Հայաստանում ևս, սրընթաց կերպով զարգանում է էկո տուրիզմը, որը իր հերթին բերում է համայնքների և պետության ընդհանուր զարգացմանը։ Ապրելով Հայաստանի Վայոց ձորի մարզի չքնաղ առողջարանային քաղաք՝ Ջերմուկում, հասկանում ենք, որ կա էկո տուրիզմը զարգացնելու կարիք։ Վրանային ճամբարի նպատակն է անցկացնել արշավներ Ջերմուկի տեսարժան և տուրիստների կողմից չբացահայտված տարածքներում և ստանալ տեղեկատվություն այցելվող տարածաշրջանի բնության մասին, ծանոթանալ մշակույթին, ազգագրությանը և պատմական տեսարժան վայրերին: Էկոտուրիզմի հիմնական խնդիրը և նպատակը բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի դաստիարակումն է: Ուստի որոշեցինք գրել վրանային ճամբար ստեղծելու ծրագիր, որը կբերի համայնքի զարգացմանը, ակտիվացմանը ու կապահովի երիտասարդների ու քաղաք այցելող և էկո տուրզմով հետաքրքրված մարդկանց ակտիվ ժամանցը բնության գրկում։ Այս նախագծի շնորհիվ այցելուները կծանոթանան Ջերմուկ քաղաքի հետ այլ տեսանկյունից։
0 3
Զբոսաշրջություն
ԿԵՉՈՒՏ ԵՎ ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈԻ ՋՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՔԼՈՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ :   Տիգրան Ղուկասյան   10 փետրվար 2025 Կեչուտ և Գնդևազ բնակավայրերում խմելու ջրի որակը ներկայումս լիովին չի համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին: Հիմնական խնդիրները ներառում են․ Խմելու ջրի պատշաճ ախտահանման բացակայություն, ինչը կարող է նպաստել ջրային վարակիչ հիվանդությունների տարածմանը, Անհրաժեշտ տեխնիկական միջոցների և սարքավորումների բացակայություն, որոնք կապահովեն արդյունավետ և անվտանգ քլորացում, Բնակչության առողջության ռիսկերի բարձրացում, հատկապես երեխաների և տարեցների շրջանում:Քլորակայանի կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել ջրի մանրէազերծում, նվազեցնել առողջական խնդիրները և բարելավել բնակիչների կյանքի որակը:
0 208
Առողջություն և բժշկություն
Կավը մաքրում է հոգին   Նազելի Նահապետյան   17 փետրվար 2023 Մենք լինելով հնագույն ժողովուրդներից մեկը,ունենալով խեցեգործության և կավագործության մեջ հարուստ պատմություն,պարտավոր ենք փոխանցել այն մեր հաջորդ սերունդներին։Ջերմուկ համայնքը ունի բոլոր հնարավորությունները լիարժեք ներկայացնելու մեր հարուստ պատմամշակույթային արժեքները։Կավի հետ շփումը իրենից ներկայացնում է բուժման թերապիա, որն ազատում է հոգեկան լարվածությունը և օգնում արտահայտել հույզերն ու ապրումները։Ծրագրի շրջանականերում բացված այս կավագործության արվեստանոցը,հնարավորություն կտա երեխաներին սովորելու խեցեգործության հմտություններ,ծանոթանալու մեր ազգայինին ու մշակույթային արժեքներին ։Քաղաք այցելող զբոսաշրջիկները կարող են մասնակցել վարպետաց դասերին,ցուցահանդես վաճառքներին,տեղում կազմակերպվող մշակույթային միջոցառումներին։ Այսպիսով ծրագիրը կնպաստի համայնքի զարգացմանն ու ակտիվացմանը ինչպես նաև կապահովի բյուջետային մուտքեր։
0 3
Մշակույթ և ժառանգություն
ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ` ՋԵՐՄՈՒԿՈՒՄ   Մեսրոպ Հարությունյան   27 հունվար 2025 ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ` ՋԵՐՄՈՒԿՈՒՄ 2025թ Բացօթյա կինոդիտում Ջերմուկում համայնքումծրագիրը համայնքի բնակիչների կողմից հավանության արժանանալու և համապատասխան ֆինանսական միջոցները հատկացվելու դեպքում նախատեսվում է իրականացնել համայնքի երեք բնակավայրերումՆերկայացվող նախագիծը իրենից ներկայացնում է Կինոդիտում բաց երկնքի տակ ազատ ձևաչափով:Կանաչապատ տարածքներում` պուրակներում կամ այգիներում կտեղադրվի մեծ շարժական էկրան, քսանհինգ հոգու համար նախատեսված կտորից կարված փափուկ նստատեղերով:Նախատեսվում է, որ համայնքի բնակիչների կողմից ընտրված ֆիլմերը կցուցադրվեն ժամանակակից սարքավորումներով և էֆեկտներով:Ծրագրի իրականացումը նպատակ ունի համայնքի համար ստեղծել մի յուրօրինակ մշակութային միջավայր,որն իր մեջ կհամախմբի համայնք այցելած զբոսաշրջիկներին հյուրերին և համայնքի բնակիչներին:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել բարձրարժեք գեղարվեստական ֆիլմեր Ջերմուկ համայնքի պատմամշակութային արժեքների և զբոսաշրջային գրավչություններին նվիրված նյութեր: Ինչպես հայտնի է Ջերմուկ համայնքում շատ չեն զբոսաշրջիկների համր նախատեսված ժամանցային միջոցառումները:Ծրագիրը նպատակ ունի լրացնել այդ բացը :Ֆիլմերի բացօթյա ցուցադրմանը զուգահեռ հնարավոր ենք համարում տարբեր կազմակերպությունների կամ անհատներ կողմից մատուցվող ծառայությունները թեյի, սուրճի, տարբեր քաղցրավենիքների հյութերի և չրերի հյուրասիրություն և վաճառքը: Ծրագրի ֆինասական մաս 1.Մետաղյա ծալովի սեղան սարքավորումների համար-50.000դր 2.Բարձրախոս և ուժեղացուցիչ /դինամիկ/ ուժեղարար /ուսիլիտել/ -250.000դր 3.Էկրան հավաքվող կոնստրուկցիայով -250.000դր 4.Տեսացրիչ /Պրոեկտոր/ -900.000դր 5.Փափուկ կտորե նստարան բարձիկներ 20 հատ -200.000դր 6.Անաղմուկ գեներատոր 4կվտ - 500.000դր 7.Երկարացման լար 50մ -50.000դր 8.Այլ ծախսեր -100.000դր Ընդամենը -2.300.000դր:
0 102
Զբոսաշրջություն
Ջերմուկ քաղաքի Մ․ Ստեփանյան փողոցի բարեկարգում   Արտուշ Սիմոնյան   20 փետրվար 2024 Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 26-ի № 84-Ա որոշմամբ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ փողոցն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մհեր Ստեփանյանի անվամբ։ Փողոցի հարևանությամբ կա չորս բազմաբնակարան բնակելի շենք։ Դրան կից գործում է նաև Ջերմուկի կրթահամալիրը։ Ծրագրով առաջարկում ենք Մ․ Ստեփանյան փողոցում կառուցել արտաքին լուսավորության համակարգ՝ երեկոյան ժամերին ապահովելով անցորդների ազատ և անվտանգ տեղաշարժը, վերակառուցել փողոցի ասֆալտե ծածկի տակով անցնող կոյուղագիծը՝ վերացնելով հաճախակի տեղի ունեցող խցանումները, որոնք ստեղծում են հակասանիտարական վիճակ, ապա՝ վերականգնել ասֆալտե ծածկույթը։ Նորակառույց արտաքին լուսավորությունը կլինի մոտ 270 մետր երկարությամբ, 10 հենասյուներով, փողոցի լիարժեք լուսավորության համար անհրաժեշտ հզորությամբ ԼԵԴ լուսատուներով, հենասյուների ցանկալի տեղադրումը՝ մեկ կողմից՝ փողոցի արտաքին սահմանից դուրս։ Ջերմուկի կոմունալ տնտեսության աշխատակիցները կապահովեն ծրագրի շարունակականությունը, դրա արդյունքների պահպանությունը և խնամքը։ Ծրագրի շահառուներն են քաղաքի բնակիչները և այստեղ այցելող հյուրերը։ Ծրագրի տեսանելիությունը ապահովելու համար՝ դրա իրագործման մասին հայտարարությունը կտեղադրվի համայնքապետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում։
0 195
Այլ
ՋԵՐՄՈՒԿ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ   Մեսրոպ Հարությունյան   07 փետրվար 2025 1. Ծրագիրը հաջողությամբ հաստատվելուց և բնակիչների կողմից հավանության արժանանալուց հետո նախատեսվում է ստեղծել /ՋԵՐՄՈՒԿ/Հեծանվային ակումբը որում ընդգրկված կլինեն ակտիվ և պատրաստակամ երիտասարդներ Ջերմուկ համայնքի երեք բնակավայրերից:Հեծանվային ակումբը պետք է ապահովված լինի հեծանիվներով ,վրաններով,քնապարկերով,անոդաչու նկարահանող սարք /դրոն/և վրանային ճամբար հիմնելու այլ պարագաներով: Հեծանվային ակումբի անդամները պետք է կատարեն հեծանվային արշավներ Ջերմուկ համայնքի տեսարժան վայրեր,կատարեն հուշարձանների մաքրման աշխատանքներ,իրականացնեն նկարահանման հաշխատանքներ հանրայնացնեն հուշարձանները ստեղծեն կայք էջ:Նպաստեն տուրիզմի զարգացմանը բնակավայրում: Հեծանվային ակումբի ստեղծման նպատակները 1. Հեծանվային ակումի նպատակն է նպաստել տուրիզմի զարգացմանը Ջերմուկ համայնքում: 2. Մասնակցել պատմամշակութային կոթողների հնավայրերի զբոսաշրջային վայրերի պահպանմանը հանրայնացմանը և խնամքին: 3. Խթանել սպորտի զարգացումը Ջերմուկ համայնքում: 4. Ձևավորել պատրաստակամ երիտասարդներ խումբ թիմային ոգով պատրաստ նպաստելու համայնքի զարգացմանն ուղված ծրագրերի իրականացմանը: Պահանջվող ֆինանսական միջոցները 1.Սպորտային հեծանիվներ 10 հատ, 29 դյույմ արժեքը-1000000դր. 2.Վրաններ 2 հատ նախատեսված հինգ անձի համար արժեքը- 120000դր. 3.Նկարահանող անօդաչու սարք /դրոն/ 1 հատ արժեքը - 500000դր. 4.Այլ արշավային պարագաներ -80000դր. Ընդամենը 1.700.000դր.
0 50
Զբոսաշրջություն
<<ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐԶՏԵԶ>>ՀՈԱԿ-ի վերանորոգման ծրագիր   ՍԻՐՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ   20 փետրվար 2024 ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ –ի տանիքն ու շենքը վերանորոգվել են համապատասխանաբար 2021 և 2022 թվականներին ,սակայն շենքի ջրահեռացումը,ջրամեկուսացումն ու աշխատանքների կազմակերպման հարմարավետությունն ապահովված չէ,մանկապարտեզի խոհանոցն ապահովված չէ անհրաժեշտ գույքով և սարքավորումներով : Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կատարել տանիքի մասնակի վերանորոգում,շենքի երկու կողմերի հիմքերի ջրամեկուսացում ,առաջին հարկում խոհանոցի և ճաշասենյակի վերանորոգում և անհրաժեշ գույքով ապահովվում:
0 62
Այլ
Ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցանում   Արփինե Ստեփանյան   05 փետրվար 2024 Տարեց տարի ավելանում են տրանսպորտային միջոցների քանակը, զուգահեռ մեծանում է նաև երեխաների, մասնավորապես`մանկահասակ և դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչը ՝ երթևեկության կանոնների չիմացության ,դրանց կարևորությունը չգիտակցելու հետևանք է: Շատ կարևոր է երեխաների մեջ դեռ վաղ հասակում դաստիարակել կարգապահություն, փողոցներում և ճանապարհներին երթևեկության կանոնների պահպանում՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում անվտանգ երթևեկության կանոնների ուսուցմամբ: Անհրաժեշտ է իրականացնել մանկավարժական պարապմունքներ, զրույցներ, էքսկուրսիաներ ,իսկ ճանապարհներին և փողոցներում երեխաների վարքի ուսուցման ժամերին կարող են մասնակից դառնալ նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: Պարապմունքների իրականացման համար՝ նպատակահարմար ենք գտնում Ջերմուկ համայնքի մանկապարտեզների դիմային բակերը, միջոցառումների իրականացման դահլիճները կահավորել ուսումնական պարագաներով, ճանապարհային նշաններով / նկարների տեսքով/ և մանկական տրանսպորտային միջոցներով: Բակերում անհրաժեշտ է գծանշել խաչմերուկներ, հետիոտնային անցումներ, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներ, ճանապարհային նշաններ և այլ սարքավորումներ: Գործնական պարապմունքներ պետք է անցկացնել բակում ՝ ցույց տալով հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները: Նպատակահարմար եմ գտնում պարապմունքների ժամանակ ցուցադրել նաև էլեկտրոնային տեսանյութեր, կազմակերպել էքսկուրսիաներ, վիկտորինաներ, անվտանգ երթևեկության մրցումներ և այլն: Պարապմունքները անհրաժեշտ է իրականացնել շաբաթական երկու անգամ՝ 1-ական ժամով, պետք է գրանցվեն դաստիարակների դասամատյանում՝ նշելով ուսումնասիրած նյութը:
0 161
Կրթություն
ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ   Մեսրոպ Հարությունյան   19 փետրվար 2024 Ջերմուկ համյանքի Գնդեվազ բնակավայր Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի մի մասը(շուրջ 60 տնտեսություն) սնուցվում է Ջերմուկ համայնքի Տաք ջրեր կոչվող տեղանքից եկող ջրով:Ջրամատակարարման խողովակաշարի 1կմ հատվածը խիստ վնասված է: Մեր ներկայացրած ծրագրով առաջարկվում է փոխարինել խողովակաշարի վնասված հատվածը,ժամանակակից պլաստմասե խողովակով:Ինչի արդյունքում խմելու ջրի մատակարարումը բնակավայր կկարգավորվի և ջուրը կհամապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:
0 210
Շինարարություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner