Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2018 թվականի N 37-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, «ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-ԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՔ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ (ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 19-րդ և 21-րդ ենթակետերին համապատասխան

1. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության Տարածքային Զարգացման Հիմնադրամի հետ  համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքը համապատասխան սկզբնական արժեքներով ընդգրկել Ջերմուկ համայնքի գույքացանկում՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրել «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին՝ սահմանելով, որ գույքի շահագործման (վարձակալության տրամադրման) դիմաց ՀՈԱԿ-ը պարտավոր է վճարումներ կատարել համայնքի բյուջե՝ սույն որոշման 3-րդ կետով ներկայացված դրույքաչափերին համապատասխան: 

3. Սահմանել «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գույքը շահագործելու (վարձակալության տրամադրելու) դիմաց գանձվող և համայնքի բյուջե վճարվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն  հավելված 2-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner