Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 6
 
Անվանում«Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցում, գործող լուսավորության ցանցում էներգախնայող լուսատուների տեղադրում» սուբվենցիոն ծրագիր
Նպատակ

Ջերմուկ համայնքում ընդրկված գրեթե բոլոր բնակավայրերում, բացառությամբ, Կարմրաշեն գյուղի, առկա է արտաքին լուսավորության ցանց: Սակայն այդ ցանցի կառուցումից մի շարք փողոցներ և Կարմրաշեն գյուղն ամբողջությամբ դուրս են մնացել, ուստի անհրաժեշտ է ընդլայնել ցանցը և համայնքի բոլոր փողոցներում ապահովել գիշերային լուսավորություն:

Նախատեսվում է

1. Կեչուտ գյուղի 1-ին փողոցում և գազալցակայանից մինչև 1-ին փողոցի սկզբնամաս տանող ճանապարհին զուգահեռ կառուցել ընդհանուր 2 կմ երկարությամբ /սյուների քանակը` մոտ 67, երկարությունը` 6 մ, լուսատուները ԼԵԴ 50-75 վտ/ լուսավորության ցանց,

- երթևեկելի մասի լայնություն` 5մ, առանց մայթերի,

- շարժման գոտիների քանակ` 2,

- մայթերի առկայություն և լայնություն` 1,2մ:

Հենասյուների ցանկալի տեղադրումը՝ մեկ կողմից՝ փողոցի արտաքին սահմանից դուրս։

2. Գնդեվազ գյուղում կառուցել մոտ 2 կմ երկարությամբ /սյուների քանակը` մոտ 67, երկարությունը` 6 մ, լուսատուները` ԼԵԴ 50-75 վտ/ լուսավորության ցանց։ 

- երթևեկելի մասի լայնություն` 5մ, առանց մայթերի,

- շարժման գոտիների քանակ` 2:

Հենասյուների ցանկալի տեղադրումը՝ մեկ կողմից՝ փողոցի արտաքին սահմանից դուրս։

3. Հերհեր գյուղում կառուցել մոտ 3 կմ երկարությամբ /սյուների քանակը` մոտ 100, երկարությունը` 6 մ, լուսատուները` ԼԵԴ 50-75 վտ/ լուսավորության ցանց։

Հենասյուների ցանկալի տեղադրումը՝ մեկ կողմից՝ փողոցի արտաքին սահմանից դուրս։

4. Կարմրաշեն գյուղում կառուցել մոտ 2 կմ երկարությամբ /սյուների քանակը` մոտ 67, երկարությունը` 6 մ, լուսատուները` ԼԵԴ 50-75 վտ/ լուսավորության ցանց,

- երթևեկելի մասի լայնություն` 5մ, առանց մայթերի,

- շարժման գոտիների քանակ` 2:

Հենասյուների ցանկալի տեղադրումը՝ մեկ կողմից՝ փողոցի արտաքին սահմանից դուրս։

5. Ջերմուկ համայնքի փողոցների 90 տոկոսում և Ջերմուկ քաղաքի բոլոր բակերում առկա է լուսավորության ցանց։ Առկա լուսավորության ցանցի 900 հատ 150 վտ հզորությամբ լամպերը և լուսատուները ապամոնտաժել, փոխարինել 50-75 վտ հզորության ԼԵԴ լուսատուներով /լարման տիրույթը 180 - 250 Վ, հաճախականությունը 50 Հց, ջերմաստիճանային տիրույթը -350C-ից մինչև +400C/:

 Ջերմուկի համայնքապետարանը, ենթակա հիմնարկներն ու կազմակերպությունները յուրաքանչյուր տարի ծախսում են շուրջ 27594542 ՀՀ դրամի էլեկտրական էներգիա, որից 14482109 ՀՀ դրամը կազմում է  արտաքին լուսավորության ցանցի էլեկտրական էներգիայի ծախսը: Նշված տեսակի լուսատուների տեղադրումով 50 տոկոսով կկրճատվի արտաքին լուսավորության ցանցի էլեկտրական էներգիայի ծախսը: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նաև ավելացնել գիշերային լուսավորության ժամերի թիվը: Խնայողության արդյունքում գոյացած միջոցները կուղղվեն համայնքային այլ խնդիրների լուծմանը:

Ժամանակահատված06/03/2020 - 30/12/2020
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագրի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(10.16 Մբ)
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner