|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2018 թվականի N 64-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 4/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերով
1. Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության կողմից Ջերմուկ քաղաքում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքների արդյունքում Ջերմուկ քաղաքի բնակիչ Անդրանիկ Ավետիքի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը (հիմք` 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 2378752 վկայական) նախագծա-նախահաշվային փաստաթղթերով ներառվել է բակային խաղահրապարակի ընդլայնման ծրագրում՝ տալ համաձայնություն վերջինիս՝ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 4/1 հասցեում գտնվող 19,8 քմ մակերեսով հողամասի փոխանակմանը Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի օգոստոսի 28-ի N 28082018-10-0005 վկայական) Շահումյան փողոցի N 4/5 հասցեում գտնվող 20 քմ մակերեսով հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -0 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.06 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|