Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերով
1. Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության կողմից Ջերմուկ քաղաքում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքների արդյունքում Ջերմուկ քաղաքի բնակիչ Անդրանիկ Ավետիքի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը (հիմք` 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 2378752 վկայական) նախագծա-նախահաշվային փաստաթղթերով ներառվել է բակային խաղահրապարակի ընդլայնման ծրագրում՝ տալ համաձայնություն վերջինիս՝ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 4/1 հասցեում գտնվող 19,8 քմ մակերեսով հողամասի փոխանակմանը Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի օգոստոսի 28-ի N 28082018-10-0005 վկայական) Շահումյան փողոցի N 4/5 հասցեում գտնվող 20 քմ մակերեսով հողամասի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |