Այսօր: Շաբաթ, 23 Փետրվարի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 435
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ


Ինչպե՞ս ստանալ ամուսնության վկայական

Ամուսնության վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ամուսնացողների անձնագրերը և նրանց պատճեները, 2. Պետ.տուրիքի վճարված անդորրագիրը: 3. եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաեւ նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը:Այնուհետև ամուսնացողների կողմից լրացվում է ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրված համապատասխան դիմումի ձևը: 

1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու օրվանից 10 օր հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է ամուսնության պետական գրանցման ժամկետը երկարաձգել մեկ ամսից ոչ ավելի:

. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցների դեպքում ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է մերժել ամուսնության պետական գրանցումը:

 Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում:Ջերմուկ համայնքի ՔԿԱԳ-ի հասցեն է՝ ( Ք. Ջերմուկ, Ձախափնյակ 7, տնօրեն Լ.Սաղաթելյան, հեռ. 094.04.05.49):

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԿԱԳ
Պատասխանատու անձ ()
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 10/04/2017
Թեմա ՔԿԱԳ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner