Այսօր: Շաբաթ, 23 Փետրվարի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 490
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ


Ինչպե՞ս ընդունել երեխային երաժշտական դպրոց

Երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին; 2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3.Տեղեկանք համապատասխան համատիրությունից, բնակության վայրի մասին: Ընդունելության համար կարելի է դիմել սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Ջերմուկ համայնքի երաժշտական դպրոցի ծնողական վարձավճար  սահմանված է մեկ երեխայի հաշվով ամսեկան 3000 դրամ: Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոց հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչվում է 50 տոկոսով: Վարձավճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը:Ջերմուկ համայնքում գործում է երկու երաժշտական դպրոց՝ թիվ 1 արվեստի դպրոց ( հասցե՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 6, տնօրեն՝ Ա. Խուրշուդյան, հեռ. 093.43.99.80), և թիվ 2 արվեստի դպրոց(հասցե՝ ք. Ջերմուկ, Ձախափնյակ 3, տնօրեն՝ Խ.Ենոքյան, հեռ. 098.99.44.52):

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն Ջերմուկ քաղաքի արվեստի հ.2 դպրոց ՀՈԱԿ
Պատասխանատու անձ ԵՆՈՔՅԱՆ ԽԱՉԻԿ (ՏՆՕՐԵՆ )
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 10/04/2017
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Ջերմուկ համայնքի ավագանու 16.01.2017թ թիվ 12-Ա որոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner