«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ և 32-րդ մասերով սահմանված կարգով, 2022 թվականի մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8, հեռ՝ 060-747-077, (0287)2-12-17, էլ. փոստ. Jermuk.vayotsdzor@mta.gov.am) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ IV–k հորատանցքից հանքային ջրի արդյունահանման ծավալների ավելացմամբ պայմանավորված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի» վերաբերյալ հանրային քննարկում (առաջին հանրային քննարկում):
Հանրային քննարկումն իրականացնում են Ջերմուկի համայնքապետարանը և «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը՝ համատեղ: