Հայտարարությունների քանակը`
108
|
ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈԻ ՀԱՄԱՐ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/10/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3․1-11)
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը. ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով բ) մասնակցում է համայնքի տարածքում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին, ապահովում է փոխհամագործակցային կապը համայնքի կողմից ստեղծված մշակութային և կրթական կազմակերպությունների միջև, աջակցում է նրանց աշխատանքներին գ) պատասխանատու է համայնքում երիտասարդության դերի բարձրացման համար, բաժնի պետի հետ համատեղ քննարկում և մշակում է երիտասարդական տեղական քաղաքականության հիմնական սկզբունքները, ուղղությունները, առաջնահերթությունները դ) կազմակերպում է երիտասարդական միջոցառումներ, ուսումնասիրում է երիտասարդական ծրագրերի, նախաձեռնությունների և միջոցառումների համար բավարար ռեսուրսների առկայությունը, առաջարկություններ է ներկայացնում դրանց արդյունավետ կառավարման և մասնակցային բյուջետավորման համար ե) երիտասարդների համար կազմակերպում է ապահով, հասանելի և մատչելի միջավայր՝ նախաձեռնելով երիտասարդական տարածքների ստեղծում համայնքի բոլոր բնակավայրերում զ) համայնքը երիտասարդների համար գրավիչ դարձնելու սկզբունքին համաձայն՝ բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում պարբերաբար համալրելու և թարմացնելու երիտասարդական միջավայրերն ու ենթակառուցվածքները է) մասնակցում է երիտասարդների իրավունքների իրացման, դերի բարձրացման և համայնքում նրանց իրական ազդեցության ձեռքբերման նպատակով կայուն երկխոսության մեխանիզմների ներդրման աշխատանքներին՝ երիտասարդական խորհրդի, խորհրդակցական մարմնի, փորձագիտական խմբի և այլ ձևաչափերով, աջակցում է համայնքում գործող երիտասարդական կենտրոնի աշխատանքներին, ը) աջակցում է տեղական մակարդակում երիտասարդների մասնակցության իրավունքի իրացումը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում հանձնառու է ապահովելու համայնքի երիտասարդների և հասարակական ու համայնքին կազմակերպությունների միջև աշխատանքային կապը՝ ծրագրային համագործակցության, ծառայությունների պատվիրակման, ինչպես նաև՝ ֆինանսական–ադմինիստրատիվ մեխանիզմներով, թ) աջակցում է ներհամայնքային և միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումների և մրցույթների կազմակերպմանը, բաժնի պետի հանձնարարությամբ, օրենքով սահմանված կարգով իրականացնում է ստուգայցեր համայնքի ենթակայությամբ գործող սպորտային–մարզական խմբակներ՝ աշխատանքային և կրթական ծրագրերի իրականացումը ուսումնասիրելու, կանոնադրությամբ նախատեսված գործառույթների կատարումը, անվտանգության և սանիտարահիգենիկ նորմերի պահանջների պահպանումը ապահովելու նպատակով, բացահայտում թերությունները, ի հայտ եկած փաստերը արձանագրում և ներկայացնում առաջարկություններ ժ) բաժնի պետի հանձնարարությամբ մշակում է ծրագրեր և ներկայացնում առաջարկություններ համայնքի ենթակայության սպորտային–մարզական խմբակների աշխատանքների արդյունավետությունը ապահովելու համար
Ներկայացվող պահանջները` ա/ բարձրագույն կրթություն բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1428-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, դ/ օտար լեզվի (լեզուների) իմացություն (ազատ կարդալ և բացատրվել)։ Մրցույթը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 7-ին ժամը 12․ 00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։
2. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 3․3-1)
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը. ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով բ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բացահայտելու անձի կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող կամ երեխայի պաշտպանության կարիքից ելնող իրավիճակները, գ) առաջարկություններ է ներկայացնում իր իրավասության սահմաններում ձեռնարկված միջոցների արդյունքում համայնքում հայտնաբերված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքների) սոցիալական պայմանների բարելավման, այդ թվում՝ համայնքի կողմից սոցիալական ծառայությունների հնարավոր տեսակների տրամադրման ուղղությամբ. դ) ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները՝ ըստ անհրաժեշտության կատարելով տնային այցելություններ և արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին ե) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացիներին օգնում է հաղթահարելու առաջացած իրավիճակը, մասնակցում է համայնքում սոցիալական աջակցություն ստացողի անհատական սոցիալական ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին, պահպանում է իր կողմից սպասարկվող անձանց (ընտանիքներին) սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը. զ) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի բարելավման ուղղությամբ, մասնակցում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման, սոցիալական աջակցության համայնքային ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին. է) անհրաժեշտության դեպքում, իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի, այլ տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, ը) մասնակցում է համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքներին. ընդգրկվում է համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում և կատարում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, առաջարկություններ է ներկայացնում համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի խնդիրների լուծման ուղղությամբ թ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է քաղաքացիների՝ իր ոլորտին առնչվող դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները
Ներկայացվող պահանջները` ա/ առնվազն միջնակարգ կրթություն և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին համապատասխան վկայական բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի, սոցիալական աջակցություն հայցողի, ինչպես նաև ստացողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն դ/ օտար լեզվի (լեզուների) իմացություն (ազատ կարդալ և բացատրվել)։
Մրցույթը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 7-ին ժամը 14․ 00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։ Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը) բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին, գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը. դ) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել, ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին. զ) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, զ) մեկ լուսանկար 3 * 4 սմ չափսի է) անձնագրի պատճենը։
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։ Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 23–ի ժամը 18.00-ն։
|
| | |
|
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ
Հայտարարվում է ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք, պարուսույցի 1.25 դրույք և փոխարինող դաստիարակի 1.12 դրույք թափուր տեղերի համար։
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
21/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2025թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 12։00-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԱՅՔ ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված` Վայոց ձորի մարզի Ջերմուկի ԱԿԽ-ի հանքավայրի 3-րդ տեղամասում նախատեսվող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ |
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ/ ՄԺԾԾ 2026-2028ԹԹ․
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի համայնքի բնակիչներ․
Ս/թ հուլիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկում /հասցեն՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8/ տեղի է ունենալու Ջերմուկ համայնքի 2026-2028թթ «Միջնաժամկետ ծախսերի ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։
Ակնկալում ենք Ձեր ակտի վ մասնակցությունը։
|
| | |
|
|
|
Հայտարարվում է մրցույթ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/04/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/05/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ
Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.75 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք թափուր տեղերի համար։
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/03/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/03/2028
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ջերմուկ համայնքի հարգելի բնակիչներ,
2025 թվականի փետրվարի 20-ին Ջերմուկ համայնքի ավագանին ընդունել է մի շարք նորմատիվ որոշումներ, որոնք պարունակում են պարտադիր կատարման վարքագծի կանոններ համայնքի վարչական տարածքում։
Դրանք են՝
1․ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ (ՓՈՂՈՑ, ՄԱՅԹ, ՀՐԱՊԱՐԱԿ, ԱՅԳԻ, ՊՈՒՐԱԿ ԵՎ ԱՅԼՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
2․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
3․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
4․ «ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
5․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
6․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։
Խնդրում ենք ծանոթանալ սահմանված կանոններին՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ցուցաբերել օրինապահ վարքագիծ։
Հարգանքով՝ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ
|
| | |
|
|
|
Հայտարարվում է մրցույթ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ»ՀՈԱԿ
Հայտարարվում է՝
1․Պարուսույցի՝ 0․25դրույք,
2․Երաժշտության դաստիարակ՝ 0․25 դրույք,
3․ Ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0․25 դրույք թափուր տեղերի համար։
Որակավորման պահանջները`
1) Միջին մասնագիտական կամ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ․փետրվարի 3‑ից փետրվարի 28 -ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, գ․Գնդեվազ 8‑փող 1‑ին փակ, թիվ3, «Գնդեվազ համայնքիմանկապարտեզ» ՀՈԱԿ
Տեղեկությունների համար զանգահարել՝ 077195544հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
Հայտարարվում է մրցույթ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ
Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.75 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք թափուր տեղերի համար։
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. հունվարի 30-ից մինչև փետրվարի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
Հայտարարվում է մրցույթ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/11/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/12/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ երաժշտության դաստիարակի՝ 0.75 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք թափուր տեղերի համար։
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
26/11/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/12/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ՎԱՅՔ ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Ջերմուկի ԱԿԽ-ի հանքավայրի 3-րդ տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։
Կարծիքները, առաջարկություններն ու առարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս/թ դեկտեմբերի 24 -ը՝ նաև գրավոր՝Ջերմուկիհամայնքապետարան,ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեովկամուղարկելով jermuk.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/10/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/10/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ»ՀՈԱԿ
Հայտարարվում է՝
1․Պարուսույցի՝ 0․25դրույք,
2․Երաժշտության դաստիարակ՝ 0․25 դրույք,
3․ Ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0․25 դրույք թափուր տեղերի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ՀՀ ԿԳՄՍՆ №-471-Ա/2, «25» մարտի 2022թ. հաստատած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Որակավորման պահանջները`
1) Միջին մասնագիտական կամ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ․հոկտեմբերի 7‑ից հոկտեմբերի 30 -ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, գ․Գնդեվազ 8‑փող 1‑ին փակ, թիվ3, «Գնդեվազ համայնքիմանկապարտեզ» ՀՈԱԿ
Տեղեկությունների համար զանգահարել՝ 077195544հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/10/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/10/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ
Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.75 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք թափուր տեղերի համար։
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. հոկտեմբերի 3-ից մինչև հոհտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/07/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
21/08/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.25 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.5 դրույք թափուր տեղերի համար։
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/06/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/07/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024 թվականի հուլիսի 9-ին, ժամը 12։00-ին Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա «Արմստրոյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջերմուկ քաղաքի տարածքում գործող ըմպելասրահ հուշարձան շենքի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում( չորրորդ հանրային քննարկում։)
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/06/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/06/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ԵՐԹՈՒՂԻ
|
Անվանումը և համարը
|
Սկզբնակետը (ավտոկայարան, ավտոկայան, ենթակարգ. կետ)
|
Վերջնակետը
(ավտոկայարան, ավտոկայան, ենթակարգ. կետ)
|
Տեսակը (ավտոբուսային/ միկրոավտոբուսային)
|
Սպասարկման համար պահանջվող ավտոբուսների քանակը (ներառյալ պահուստային և հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների քանակը)
|
Ներհամայնքային
|
ք․ Ջերմուկ, «Հայփոստի» բաժանմունքին կից կանգառ
|
Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի մուտքի մոտակայքի կանգառ (նախկին հիվանդանոցի շենքի մոտ)
|
միկրոավտոբուսային
|
3
|
1. Երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց հետո 7 օրվա ընթացքում:
2. Երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Հայտ` N 2 ձևի:
2)*Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3)*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4)*Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ:
3.Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
4.Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
5.Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորիփոխադրավարձը։
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Հանձնաժողովը դիմումները կամփոփի դրանք ստանալու վերջնաժամկետից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀՎայոց ձորիմարզ, Ջերմուկհամայնք, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց 8, 2-րդհարկ, երկուշաբթիիցուրբաթօրերը, մինչև 18:00:
Հեռախոսահամար– (0287) 2-12-17, 060-74-70-77՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 |
|