Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2016թ. Հոկտեմբերի 2-ին տեղի կունենան Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ. |  Ըստ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխության Ջերմուկ համայնքի կազմի մեջ ներառնվել են Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը: Համայնքի խոշորացումը տեսականորեն ենթադրում է, որ բնակավայրերի միավորմամբ համայնքը ներկայանալու է որպես տնտեսապես ուժեղ, ֆինանսապես կայուն վարչատարածքային միավոր: Միավորումը նաև ենթադրում է համագործակցություն և միասնական մոտեցումներ, համընդհանուր բարեկեցությանը հասնելու նպատակով ռեսուրսների և ջանքերի մեկտեղում: Համայնքի խոշորացման ակնկալվող արդյունքները՝ մարդկային ռեսուրսների համախմբումը, համայնքի կառավարման արդյունավետության բարձրացումը, ենթակառուցվածքների զարգացումը և ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացումը, համայնքային զարգացման կապիտալ ծրագրերի իրականացումը և այլն, անվիճելիորեն դրական են: Հետևաբար, մենք՝ նոր համայնքի բնակիչներս, պետք է ակտիվորեն մասնակցենք խոշորացված Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրություններին՝ յուրաքանչյուրս մեր քվեով պատասխանատվություն զգալով և ներդրում ունենալով համայնքի հետագա զարգացման գործում: |
|
|