|
|
|
13.11.25
Հայտարարություն!
|
Ջերմուկ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ գույքահարկի և հողի հարկի վճարումները անկանխիկ եղանակով կարող եք կատարել նաև համայնքապետարանի շենքում:
|
|
|
10.11.25
Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանի շնորհավորական ուղերձը` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
|
|
Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանի շնորհավորական ուղերձը` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի' ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:Տեղական ինքնակառավարման մարմինները պետության կառավարման կառուցվածքի անբաժանելի ու կարևոր տարրերից են, և պետության հուսալի հիմքը ձևավորվում է հենց տեղում՝ համայնքների զարգացման ու արդյունավետ գործունեության շնորհիվ։Տեղական ինքնակառավարումը հնարավորություն է ստեղծում քաղաքացիների համար՝ իրենց ձայնը հնչեցնելու, համատեղ ուժերով համայնքային խնդիրները լուծելու և ընդհանուր առաջընթացին նպաստելու համար։ ՏԻՄ-ի և բնակիչների համագործակցությունը ստեղծում է ...
Մանրամասն |
|
|
06.11.25
Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն աշխատանքային այցով Ջերմուկում է
|
|
Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն աշխատանքային այցով(մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուների ուղեկցությամբ) Ջերմուկ խոշորացված համայնքի Կեչուտ բնակավայրում է, որտեղ այս պահին ընթացքի մեջ են գտնվում հետևյալ ծրագրերը՝1․ "Կեչուտ բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում"Մասնակցային բյուջետավորում 2025---------------------------------------------------------------Իրականացվում է խմելու ջրի հիմնական խողովակաշարերի փոխարինում՝ ինչը կապահովի բնակիչներին անվտանգ և կայուն ջրամատակարարում:Նպատակներ․Կրճատել ջրի կորուստները և ապահովել բնակիչներին որակյալ և անխափան ջրամատակարարումԲարելավել համայնքի ենթակառուցվածքային պայմանները Ապահովել ցանցի երկարակեցությունն ու ...
Մանրամասն |
|
|
25.10.25
"Սթրիթ վորքաութ" վարժասարքերը տեղադրվել են Ձախափնյա թաղամասում (2-րդ շենքի բակում) և Աջափնյա թաղամասում (քաղաքային զբոսայգում)
|
 "Սթրիթ վորքաութ" վարժասարքերը տեղադրվել են Ձախափնյա թաղամասում (2-րդ շենքի բակում) և Աջափնյա թաղամասում (քաղաքային զբոսայգում)։  Կառավարության պատվերով բակային մարզումների համար հրապարակներ են կառուցվել Հայաստանի 4 մարզում։ «Սթրիթ վորքաութ» սպորտաձևով զբաղվելու համար անհրաժեշտ վարժասարքերը կարելի է գտնել նաև Ջերմուկում:
|
|
|
24.10.25
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը
|
|
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը։ Մարզպետը ողջունեց նիստի մասնակիցներին, ապա օրակարգի հաստատումից հետո մաղթեց կառուցողական քննարկում օրակարգային հարցերի շուրջ։Օրակարգում ներառված էր 10 հարց, որից 5-ը վերաբերում էր մարզպետի աշխատակազմի համակարգման մի շարք ոլորտների աշխատանքներին՝ գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն, իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներ, մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացք, առողջապահություն և սոցիալական հարցեր, սուբվենցիոն ծրագրեր։ Օրակարգի մյուս 5 հարցերը վերաբերում էին յուրաքանչյուր համայնքի սուբվենցիոն ծրագրերին։Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներրը ...
Մանրամասն |
|
|
22.10.25
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար
|
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար։ Հաջորդիվ` երդման արարողությունը (օրենքով սահմանված կարգով)։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |