12.08.22
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդների օրվա կապակցությամբ։
|
Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր ձգտումներից ու նախաձեռնություններից է կախված մեր պետության ապագան, քանի որ հենց ձեզ է վերապահված հայրենիքի զարգացման ու հզորացման պատասխանատու գործը։ Վստահեցնում եմ, որ Ջերմուկի համայնքապետարանը պատրաստ է աջակցելու ձեր բոլոր նախաձեռնություններին, նաև միասին կյանքի կոչելու ցանկացած ծրագիր, որը նպատակաուղղված կլինի մեր քաղաքի զարգացմանը։ Մաղթում եմ ձեզ համառություն /բառի ամենալավ իմաստով/ ու առաջ գնալու վճռականություն՝ նպատակներին հասնելու ճանապարհին։ Վահագն Արսենյանի ֆեյսբուքյան էջից։
|
|
09.08.22
"Ռազմավարական զարգացման գործակալություն" ՀԿ-ի կողմից օգոստոսի 25-26 -ին կազմակերպվելու են առցանց սեմինարներ։
|
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից օգոստոսի 25-26 -ին կազմակերպվելու են առցանց սեմինարներ։ Նախապես գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 18-ը առցանց լրացնել մասնակցության հայտը՝ անգլերեն լեզվով: Կից ներկայացվում են դասընթացների հղումները՝
|
|
01.08.22
«Фестиваль двух рек» խորագրով հանրապետական սոցիալ-մշակութային նախագիծ
|
Ս. թ. օգոստոսի 12-13-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի Դոկշիցի քաղաքում նախատեսվում է «Фестиваль двух рек» խորագրով հանրապետական սոցիալ-մշակութային նախագիծը։ Հետաքրքրվողները կարող են /սեղմ ժամկետում/ դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարան։
|
|
01.08.22
2022թ. նոյեմբերի 24-26-ը ք. Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստանի Դաշնություն) կանցկացվի BRICS+ երկրների 4-րդ միջազգային քաղաքային համաժողովը։
|
2022թ. նոյեմբերի 24-26-ը ք. Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստանի Դաշնություն) կանցկացվի BRICS+ երկրների 4-րդ միջազգային քաղաքային համաժողովը։ Մասնակցության նպատակահարմարութունը քննարկելու նպատակով հրավիրում ենք բիզնեսի ներկայացուցիչների ուշադրությունը։ Համաժողովին մասնակցության դեպքում խնդրում ենք կայացված որոշման մասին հնարավորինս սեղմ ժամկետում հայտնել ՀՀ ՏԿԵ նախարարություն՝ ներառելով մասնակցի (մասնակիցների) տվյալները:
|
|
01.08.22
«Наше поколение» խորագրով մանկական երգի մրցույթ
|
Ս. թ. նոյեմբերին նախատեսվում է միջազգային հեռուստատեսային երաժշտական «Наше поколение» խորագրով մանկական երգի մրցույթ /ԱՊՀ/։ Մասնակցել ցանկացողները և շահագրգիռ կազմակերպությունները կարող են մոտենալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան։
|
|
21.07.22
Ջերմուկ քաղաքի փողոցներում այս պահին իրականացվում են մայթերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները։
|
Ջերմուկ քաղաքի փողոցներում այս պահին իրականացվում են մայթերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները։ Հաջորդիվ՝ ասֆալտապատում։ Ծրագրով նախատեսված աշխատանքները՝  Շահումյան, Մյասնիկյան, Վարդանյան, Չարենցի, Մ․Ադամյան, Իսակովի փողոցների ասֆալտապատում և մայթերի բարեկարգում։ Իրականացվող աշխատանքների լուսանկարները, ըստ հաջորդականության, պարբերաբար տեղադրվում են Ջերմուկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
|
|
20.07.22
Հանրային քննարկում՝ 2023 թվականի բյուջետային գործընթացի վերաբերյալ։
|
Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջետային գործընթաց՝ բաց և կառուցողական հանրային քննարկմամբ (համայնքի հրատապ կարիքները, առաջնահերթ հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծման համար առաջիկա տարվա բյուջեում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պլանավորելու նպատակով): Մասնակցում էին Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, համայնքապետարանի ֆինանսական բաժինն /բաժնի պետն ու մասնագետները/ ու աշխատակազմի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ և ենթակա կառույցների տնօրեններ։ Հանրային քննարկումը համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |