Այսօր: Կիրակի, 12 Հուլիսի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 429
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.07.20 Ջերմուկի համայնքապետարանը արդեն ունի` վերջին սերնդի քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման)՝ բարձր ճշտությամբ աշխատող սարքավորում, որը Հայաստանում նման պարամետրերով եզակիներից է:

Ջերմուկի համայնքապետարանը արդեն ունի` վերջին սերնդի քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման)՝ բարձր ճշտությամբ աշխատող սարքավորում, որը Հայաստանում նման պարամետրերով եզակիներից է:
Երբևէ նման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ունեցել մեր քաղաքը, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել /մինչ օրս նշված աշխատանքների համար մասնագետներ են հրավիրվել՝ իրենց սարքավորումներով/:

09.07.20 2020թ. սուբվենցիաներ ստանալու համար ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ #ՏԿԵ նախարարություն է ներկայացվել 30 ծրագրային հայտ:
Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված 24ծրագիր:❗2020թ. սուբվենցիաներ ստանալու համար ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ #ՏԿԵ նախարարություն է ներկայացվել 30 ծրագրային հայտ:Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 15-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության արժանացել է 24 #ծրագիր:Հաստատված հայտերով հիմնականում իրականացվելու են ճանապարհների և բակերի ասֆալտապատումներ, խմելու ջրագծերի կառուցման և նորոգման, օրվա կարգավորման ջրամբարների(ՕԿՋ), կրթական(նախադպրոցական հիմնարկներ, մանկական զարգացման կենտրոն) և մշակութային հաստատությունների, համայնքային ենթակառուցվածքների ... Մանրամասն
08.07.20 Ջերմուկի 7-13 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
Ջերմուկի 7-13 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱՆ Է՝ Իմ արոտըՄրցույթի հիմնական նպատակն է ցույց տալ արոտների դերը և կարևորությունը, ինչպես նաև հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակները երեխաների աչքերով:Մրցույթի շրջանակներում ակնկալվում է երեխաների վառ երևակայության և պատկերացման միջոցով վերհանել հետևյալ հիմնախնդիրները արոտի վերաբերյալ՝- Արոտը որպես շրջակա միջավայրի կարևոր տարր- Արոտի խնայողաբար և ճիշտ օգտագործումը թույլ է տալիս պահպանել արոտը և նրա բարիքները հետագա սերունդների համար- Արոտը և անասնապահությունըՄրցույթը կազմակերպվում է Ջերմուկի համայնքապետարանի կողմից իրականացվող «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման ... Մանրամասն
03.07.20 Մինչև 2020 թվականի ավարտը Ջերմուկ համայնքում պետք է հիմնվի կերամիկական սպասքի գործարան.

Դեռևս նախորդ տարի համագործակցության վերաբերյալ նախնական համաձայնության  հիման վրա Հուշագիր է ստորագրվել Ջերմուկ համայնքի ղեկավար Վ․ Հովհաննիսյանի և Չերամիզիա Ինթերնեշնլ ՍՊԸ-ի համահիմնադիր Ֆեդերիկո Պոլիդորիի միջև։ Հուշագրի համաձայն մինչև 2020 թվականի ավարտը Ջերմուկ համայնքում պետք է հիմնվի կերամիկական սպասքի գործարան՝ 50 աշխատատեղով, հետագայում գործունեությունը ընդլայնելու ակնկալիքով;

Հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին 

02.07.20 Խոտհնձի աշխատանքներին ընդհառաջ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում հարթեցվում են դաշտամիջյան ճանապարհները։

Խոտհնձի աշխատանքներին ընդհառաջ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում հարթեցվում են դաշտամիջյան ճանապարհները։

02.07.20 Հայտարարություն!!
 Հարգելի՛ բնակիչներ,Սույնով տեղեկացնում ենք, որ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի՝ «Ջերմուկ քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի «Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղու վերանորոգում,բարեկարգում,տաղավարների և տեղեկատվական կենտրոնի կառուցում» բաղադրիչի շրջանակներում նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջանալու տարածքում գործող վաճառակետերի տեղափոխման: Վաճառակետեր հիմնած անհատների համար կապահովվի համարժեք համայնքային հող՝ վաճառակետերի տեղափոխման համար, որը հնարավորություն կտա շարունակել ձեռներեցությունը ՝ առանց որևէ խափանման և կենսապահովման վրա ազդեցության:Շինարարության ... Մանրամասն
30.06.20 #Հունիսի_30 #Կադաստրի_օր

Կադաստրի համակարգի հարգելի աշխատակիցներ,
ջերմորեն շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հարգանքներով՝ Ջերմուկի համայնքապետարան:

#Հունիսի_30 #Կադաստրի_օր

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner