10.12.19
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել մարզի քաղաքային համայնքներում հրշեջ-փրկարարական տեխնիկայի ցուցադրությանը:
|
Ս/թ դեկտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ղեկավար Հակոբ Սարգսյանի ուղեկցությամբ մասնակցել մարզի քաղաքային համայնքներում <Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրվա> կապակցությամբ Վայոց ձորի մարզում կազմակերպված հրշեջ-փրկարարական տեխնիկայի ցուցադրության միջոցառմանը և ծանոթացել մարզային փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությանը: Ցուցադրության նպատակը արտակարգ իրավիճակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության գործունեության կարողությունները և մարդկային ու տեխնիկական ներուժը հանրությանը ներկայացնելն էր:Նշենք, որ մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ...
Մանրամասն |
|
06.12.19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Ջերմուկ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ, ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.1. Երևան- Այվազովսկու 4/2- Արտաշատյան խճուղի 5/1Հեռախոս՝ 091-41-59-362. Գյումրի- Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51- Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-993. ՎանաձորՀյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-164. ՄասիսՍայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-325.ՉարենցավանԵրևանյան 2, հեռախոս 098-89-92-73Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:Ուշադրություն - Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս ...
Մանրամասն |
|
02.12.19
Ջերմուկի առողջարանային տուրիզմի հնարավորությունները կներկայացվեն «Российская неделя здравоохранения» ֆորումում:
|
Ջերմուկի առողջարանային տուրիզմի հնարավորությունները կներկայացվեն «Российская неделя здравоохранения» ֆորումում:Ֆորումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի, ՌԴ Առողջապահության նախարարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ:2018-ին ֆորումին մասնակցում էին ավելի քան 1000 ընկերություններ աշխարհի 37 երկրներից:2019 թվականին ֆորումին Ջերմուկը ներկայանալու է միասնական խմբով, որի մեջ ներառված են համայնքապետարանն ու հինգ խոշոր առողջարաններ: Նշված բոլոր կազմակերպությունները կներկայացնեն մեր քաղաքի առոջարանային հանարավորությունները ոչ միայն պրեզենտացիաների, տեսանյութերի ...
Մանրամասն |
|
27.11.19
Քննարկվեց համայնքում հայտնաբերված երկու խոցելի ընտանիքների անհատական սեցիալական ծրագրերը.
|
Ջերմուկի համայնքապետարանում տեղի ունեցավ ԽՀՀ նիստ Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության մարմնի անդամների, ոստիկանության ,համակարգող խորհրդի և Ջերմուկի կրթահամալիրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվեց համայնքում հայտնաբերված երկու խոցելի ընտանիքների անհատական սեցիալական ծրագրերը, ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու և մշտական ուշադրության կենտրոնում պահելու հետագա քայլերը։
|
|
27.11.19
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեցին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներ:
|
Համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աշխատողը սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի և բաժնի՝ տվյալ տարածքը սպասարկող աշխատակցի հետ միասին կատարեցին տնային այցելություններ Ջերմուկ խոշորացված համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեցին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներ: Կատարվեց կարիքների գնահատում, որի հիման վրա տեղում տրամադրվեց խորհրդատվություն և ուղղորդում: Համայնքապետարանի աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ նշված ընտանիքներին համապատասխան աջակցություն տրամադրելու համար:
|
|
21.11.19
Ջերմուկի հին՝ բոլորի կողմից այդքան սիրված ճանապարհը բացելու ուղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը վերահսկվում է Ջերմուկի համայնքապետարանի /և անձամբ համայնքի ղեկավարի/ կողմից.
|
Այս պահին, ամբողջովին քարերով ծածկված ճանապարհը վերականգնելու նպատակով նշված տարածքում գործում է հատուկ տեխնիկա: Ջերմուկի հին ճանապարհը, որը միշտ արժանացել է զբոսաշրջիկների հետաքրքրությանը, և հայտնի է իր ունիկալությամբ, չի գործում ավելի քան 20-30 տարի: Վերևից թափվող քարերն ամբողջությամբ հատել են ճանապարհը և արգելափակել մեքենաների անց ու դարձը:Այս ճանապարհին է գտնվում Վարդան Մամիկոնյանի երկրաբանական բնության հուշարձանը: Այն գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն).Ճանապարհի վերանորոգման աշխատանքները իրականացվում ...
Մանրամասն |
|
21.11.19
Ջերմուկում կատարվել են ծառատնկման աշխատանքներ.
|
2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին <<Ջինջ-Արփա>> ՍՊԸ -ի կողմից /իրենց միջոցներով/ Ջերմուկ համայնքում իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 6,5 հա. մակերեսով: Տնկվել է շուրջ 20 000 տնկի՝ սոճի, հացենի, թխկի, կաղնի, նաև վայրի պտղատու ծառեր. Կազմակերպության հավաստմամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վայրը չի նշվում.
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |