Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 493
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.06.19 «Ջերմուկ-2019» պատանեկան XIV միջազգային բաց մրցաշար

Հարգելի՛ ծնողներ, մարզիչներ և շախմատասերներ, Հայաստանի շախմատի ակադեմիան հուլիսի 1-11-ը պատանի շախմատիստներին հրավիրում է մասնակցելու բոլորի կողմից շատ սիրված «Ջերմուկ» պատանեկան XIV միջազգային բաց մրցաշարին:

Մրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով (մինչև 8, 10, 12 և 18 տարեկան պատանիներ և աղջիկներ), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով (ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն):

Միջազգային հաշվարկի ուղարկվելու է միայն մինչև 18 տարեկանների մրցաշարը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել.

Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Հեռ.՝ +374 10 44 84 76 (73)
Էլ. հասցե՝ chessacademyarm@gmail.com
 

20.06.19 Ջերմուկում լայնածավալ շինարարական աշխատանքները շարունակվում են:
Ջերմուկում լայնածավալ շինարարական աշխատանքները շարունակվում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ջերմուկի զբոսայգու վերանորոգման աշխատանքների նախագիծը պատրաստ է: Ծրագիրը այս պահին գտնվում է մրցութային փուլում, որին կհաջորդի արդեն գործնական փուլը: Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ (նախկինում նախատեսված ասֆալտապատման աշխատանքները չեն դադարել) այս պահին Կեչուտ գյուղում ևս ընթանում են բոլոր փողոցների և բակերի ասֆալտապատման աշխատանքները: Ջերմուկի համայնքապետարանի կողմից նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես ամեն տարի զբոսաշրջության ակտիվ սեզոնի բացմանն ընդառաջ, կատարվում են ճանապահների փոսալցման և ասֆալտապատման, ... Մանրամասն
08.06.19 Համաքաղաքային շաբաթօրյակ

Googl-ի քարտեզների վրա Ջերմուկի ՛՛Ջրահարսի վարսեր՛՛ տանող ճանապարհը նշված է քաղաքապետարանի շենքի շրջակայքում, ինչի հետևանքով բազմաթիվ զբոսաշրջիկներ թյուրիմացաբար գալիս են հենց այդ տարածք՝ ջրվեժը տեսնելու.
Այսօր համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում տեղադրվել են նաև ցուցանակներ, որոնց վրա նշված է դեպի ջրվեժ տանող ճանապարհի ճիշտ ուղղությունը: 

Լուսանկարնեևը՝ համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում - 1, 2, 3

07.06.19 Արխանգելսկի լրատվական ծառայության անդրադարձը ռուսական պատվիրակության այցին՝ Ջերմուկ: Город-побратим Джермук принимает делегацию из Архангельска
Глава Архангельска Игорь Годзиш находится с ответным визитом в армянском городе Джермук. В планах администрации Архангельска – провести переговоры с руководством города-побратима, определить наиболее перспективные направления развития сотрудничества.Международную дружбу муниципалитетов всегда укрепляют образовательные и культурные обмены: именно поэтому первыми пунктами программы пребывания делегации стали детский сад, городская библиотека Джермука и музыкальная школа  имени Шарля Азнавура.- Сегодня акцент сделан на изучении опыта социальных учреждений. И в детском саду, и в музыкальной школе были представлены творческие программы с национальным колоритом. Гостеприимство, с которым ... Մանրամասն
03.06.19 Ճանաչողական այցով Ջերմուկում է գտնվում Արխանգելսկի պատվիրակությունը՝ քաղաքապետ Իգոր Գոդզիշի գլխավորությամբ:
Ճանաչողական այցով Ջերմուկում է գտնվում Արխանգելսկի պատվիրակությունը՝ քաղաքապետ Իգոր Գոդզիշի գլխավորությամբ:Ջերմուկի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում աշխատակազմի հետ:Հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկմանը հաջորդեց առավել պրակտիկ փուլը՝ ծանոթությունը ենթակառուցվածքներին: Հյուրերը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին ՙԶատիկՙ մանկապարտեզ, որտեղ նրանց շատ տպավորիչ ողջունեցին փոքրիկները, այնուհետև համայնքային գարադարան, որտեղծանոթացան պայմաններին և հանդիպման ավարտին գրադարանին նվիրեցին Արխանգելսկի պատմության վերաբերյալ գրքեր, հաջորդիվ հյուրերը եղան Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում, որտեղ նրանց դիմավորեցին աղուհացով: Հյուրերի համար նախապատրաստվել ... Մանրամասն
23.05.19 Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցը կրում է Շառլ Ազնավուրի անունը:

Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցը վերանվանվել, և այժմ արդեն պաշտոնապես կրում է լեգենդ, շանսոնյե, երաժիշտ, դերասան ու դիվանագետ Շառլ Ազնավուրի անունը: Շանսոնյեի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ դպրոցում անցկացվեց միջոցառում, որին հրավիրված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և Ջերմուկի համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: 

Ջերմուկում անցկացվող բոլոր միջոցառումների և իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում, և ամեն օր թարմացվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան  էջում:

Իսկ լավագույն լուսանկարները տեղադրվում են  ինստագրամի էջում:

Նաև գործում է Ջերմուկ քաղաքի պաշտոնական կայքը, որը նախատեսված է զբոսաշրջիկների համար

23.05.19 Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա միջոցառումների շրջանակներում, Ջերմուկի համայնքապետարանի և Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի աշխատակազմերի կողմից ծաղիկներ խոնարհվեցին նրա հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա միջոցառումների շրջանակներում, Ջերմուկի համայնքապետարանի և Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի աշխատակազմերի կողմից ծաղիկներ խոնարհվեցին նրա հիշատակը հավերժացնող հուշարձանին, որը գտնվում է ըմպելասրահի հարևանությամբ: Արվեստի դպրոցի աշխատակազմի կողմից՝ տնօրեն Գոհար Մանուկյանի նախաձեռնությամբ շանսոնյեի հիշատակին նվիրվեց նաև իրենց հեղինակած գեղեցիկ կատարումը:    Ջերմուկի կենտրոնում, դեպի ըմպելասրահ տանող ճանապարհին գտնվող այգում, տեղադրվել է երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված քանդակ…Скульптура, посвященная памяти Шарля Азнавура ( французский шансонье, композитор, поэт, писатель и актёр армянского ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստի առցանց հեռարձակում
Համայնքների զարգացման ծրագիր
համայնքի ավագանու 17.04.2019 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner